
PayPal-ի նոր սարքը «ճանաչում է» գնորդին՝ խանութ մուտք գործելիս

PayPal ընկերությունը հայտարարել է մի սարքի մասին, որն ի վիճակի է «ճանաչել» գնորդներին, երբ նրանք մտնում են խանութ: Այս մասին գրում է USA Today-ը:
Նոր մշակումը` Beacon-ը, Սան- Ֆրանցիսկոյում տեղի ունեցող կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է ընկերության նախագահ Դեյվիդ Մարկուսը:
Beacon սարքն աշխատում է Blueotooth-ի միջոցով, որը միանում է խանութի տվյալների բազային և խանութում գտնվող PayPal օգտվող հաճախորդի սմարթֆոնին: Այդպիսով, խանութը հնարավորություն է ունենում ճանաչել հաճախորդին և ստանալ նրա վճարումները:
Դ. Մարկուսի խոսքով` սարքի փորձնական նախագծերը կմեկնարկեն խոշոր բրենդների հետ համագործակցության միջոցով: Սարքը մեծ շուկայում վաճառքի կհանվի 2014 թվականին: Beacon-ի գինը, ըստ նախնական գնահատականի՝ կարժենա 100 դոլարից քիչ: