
Apple ընկերության բաժնետոմսերը 2%-ով նվազել են նոր iPhone-ների ներկայացումից հետո

Apple ընկերության կողմից ներկայացված նորույթները որևէ ազդեցություն չեն թողել ներդրողների վրա: Ընկերության բաժնետոմսերը նվազել են 2%-ով նոր iPhone-ների շնորհանդեսից հետո: Այս մասին գրում է Associated Press-ը:
Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 10-ին, Apple ընկերությունը ներկայացրել է iPhone 5-ի երկու նոր մոդելներ` iPhone 5S-ը և iPhone 5C-ին: