
Intel-ի ղեկավարը ցուցադրել է փոքրիկ չիպը` նախատեսված «խելացի» ժամացույցների և ակնոցների համար (տեսանյութ)

Intel ընկերության ղեկավարը Սան-Ֆրանցիսկոյում ընթացող «IDF 2013» ծրագրավորողների համար նախատեսված ֆորումի ժամանակ ներկայացրել է էներգաարդյունավետ համակարգով չիպը, որը կոչվում է Quark X1000:
Նոր չիպը 5 անգամ ավելի փոքր է Atom պրոցեսորների շարքի հետ համեմատ, որն օգտագործվում է սմարթֆոններում և պլանշետային համակարգիչներում: Բացի այդ, նորույթը նաև 10 անգամ ավելի քիչ էներգիա է ծախսում: Այսպիսով` Intel-ը, ուշ մուտք գործելով շարժական սարքերի մրցավազք, այդուամենայնիվ, փորձում է իր տեղը զբաղեցնել այնտեղ:
Intel-ի չիպերի ընտանիքում հայտնվել է մի չիպ, որը շատ էներգիա չի պահանջում, և կարելի է օգտագործել ժամացույցի, ակնոցների, միկրոկարգավորիչների, բժշկական սարքավորումներում և այլուր:
Թե երբ այն կթողարկվի նորույթը ընկերությունն այդ մասին կհայտնի ավելի ուշ: