Բաժիններ՝

Apple-ը 2014 թվականին կթողարկի մոտ 60 մլն iWatch` ընդամենը 199 դոլարո՞վ

The Commercial Times թերթին տված հարցազրույցում CIMB Securities Limited-ի վերլուծաբան Վանգ Վանլին ասել է, որ Apple-ը պայմանագիր է կնքել թայվանյան երկու ընկերությունների հետ՝ iWatch-ի արտադրությունը սկսելու համար: Այս մասին գրում է 3dnews-ը:

Վաճառքում «խելացի» ժամացույցները կհայտնվեն միայն 2014 թվականի երկրորդ եռամսյակում: Ամերիկյան ընկերությունը, թերթի հաղորդմամբ, ծրագրում է թողարկել 63.4 մլն սարքավորում: Դրա պատվերները արդեն ստացել են Inventec-ը և Quanta-ն` համապատասխանաբար`60 և 40 չափաբաժնով: Միևնույն ժամանակ iWatch-ի գինը կլինի բավականին ժողովրդավարական` 199 դոլար:

Թեև Apple-ը երբեք չի հաստատել «խելացի» ժամացույցների մասին շշուկները, սակայն ընկերությունը արդեն իսկ գրանցել է iWatch ապրանքանիշը Ճապոնիայում, Մեքսիկայում, Թուրքիայում և Թայվանում: Վանգ Վանլինի կանխատեսումը լիովին արժանահավատ է երևում, սակայն նա բացառում է բազմաթիվ շշուկներն այն մասին, որ iWatch-ի ներկայացումը կլինի արդեն սեպտեմբերի 10-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս