
Apple-ը մշակում է հաջորդ սերնդի հեռուստատեսությունը

Apple ընկերությունը մշակում է հաջորդ սերնդի Apple TV-ին: Որոշ տվյալների համաձայն, սարքավորումը կարող է թողարկվել հոկտեմբերին՝ ընկերության նոր փոքր պլանշետի հետ միասին:
Նշենք, որ Apple-ը նման բան արել է նաև նախկինում՝ ներկայացնելով iPad 3-ը՝ Apple TV-ի հետ համատեղ:
Նշենք, որ Apple TV-ին դա փոքրիկ սարք է հեռուստատեսության համար, որը հնարավորություն է տալիս մեծ էկրանին ցուցադրել սմարթֆոնի, պլանշետի կամ սովորական համակարգչի տեսանյութերը:
Apple-ի առաջիկա նորույթի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Տեղեկացնենք, որ սարքի առաջին մոդելը ներկայացվել է 2007 թվականին, իսկ երկրորդը՝ 2010 թվականին: Երրորդ սերնդի Apple TV-ին ներկայացվել է նախորդ տարի մարտին:
Apple TV-ին ԱՄՆ-ում վաճառվում է 99 դոլարով: