Բաժիններ՝

Հութիները Կարմիր ծովում գրոհել են սաուդյան նավերի վրա

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) Կարմիր ծովում՝ Մոխա նավահանգստային քաղաքի ափերի մոտ, բալիստիկ հրթիռներով գրոհել է սաուդյան դեսանտային ռազմանավի և նրան ուղեկցող չորս նավակի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիին։

«Եմենի զինված ուժերը բալիստիկ հրթիռներով սաուդյան հակառակորդի դեսանտային ռազմանավին և նրան ուղեկցող չորս ռազմական նավակին մի քանի հարված են հասցրել Կարմիր ծովում՝ Մոխայի ափերի մոտ», – ասել է Սարին։

Հայտարարության համաձայն՝ դրա հետևանքով դեսանտային նավն ամբողջությամբ այրվել է, իսկ նավակների մի մասը՝ խորտակվել։

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող հութիների միջև հակամարտությունը։ 2026 թվականի ամռանը երկրում իրավիճակը կրկին սրվել է։ Հութիները մի շարք հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային և նրա հետ կապված նավերին՝ դա բացատրելով թագավորության կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31