Բաժիններ՝

Opera-ն ներկայացրել է Coast դիտարկիչը iPad-ի համար

Opera ընկերությունը ներկայացրել է իր նոր Coast դիտարկիչը (браузер): Բրաուզերի նկարագրությունում նշվում է, որ Coast-ը նախատեսված է հատուկ iPad-ի համար: «Սա պարզապես սենսորային էկրանի համար ընդլայնված բջջային ինտերֆեյս չէ»,- պնդում են հեղինակները:

Ըստ մշակողների՝ իրենք հորինել են օգտվողների անվտանգության համար բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք աննկատելիորեն են աշխատում: Բացի այդ, նրանք նշում են, որ նոր դիտարկիչն օգտագործելը բավականին հեշտ է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս