«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն օգոստոսի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Նարեկ Կարապետյանին՝ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ընտրվելու կապակցությամբ։

Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացումը։

Նարեկ Կարապետյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի քաղաքական մթնոլորտը՝ խոսելով խորհրդարանական աշխատանքների մասին։

Քննարկման առանցքում են եղել առկա մարտահրավերներն ու դատաիրավական համակարգի խնդիրները։ Ի թիվս այլ ոլորտների՝ առանձնակի ընդգծվել է կրթական համակարգի զարգացման անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31