
Xiaomi- ին ցանկանում է առաջ անցնել Apple_ից` «խելացի» հեռուստացույցով

Xiaomi չինական ընկերությունը, որն առաջ է անցել Apple_ից` Չինաստանում սմարթֆոնների վաճառքով, որոշել է առաջ անցնել մրցակցից`ներկայացնելով «խելացի» հեռուստացույցը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգում և ունի ինտերնետ մուտքի հնարավորություն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Հեռուստացույցը կունենա 47 դյույմանի էկրան: Այն շուկայում կհայտնվի հոկտեմբերին: Xiaomi-ի գլխավոր տնօրենի հաղորդմամբ` հրաշք- տեխնիկան կարժենա 490 դոլար:
Ի դեպ, այս տարվա օգոստոսի վերջին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Android արտադրանքի ուղղությամբ Google-ի փոխնախագահը աշխատանքի է անցնում Xiaomi-ում: