
Apple-ը կդադարեցնի լեգենդար iPod նվագարկիչների թողարկումը

Apple ընկերությունն այլևս չի պատրաստվում թողարկել iPod շարքի նվագարկիչներ: Wired ամսագրի հաղորդմամբ՝ «վախճանը» վերաբերում է iPod Classic-ի մի մոդելին, որը չի թարմացվել 2009 թվականից: Ըստ տեղեկությունների`ընկերությունը հրաժարվել է iPod-ի այդ տարբերակից, քանի որ սարքը բարոյապես հնացել է:
Բանն այն է, որ բջջային ինտերնետի զարգացման պարագայում՝ այլևս անհրաժեշտություն չկա բջջային սարքում պահել 40.000 երաժշտական կատարում: Բացի այդ, iPod-ի թողարկմամբ զբաղվող ստորաբաժանումից ստացված գումարը կազմում է Apple-ի եկամուտների ընդամենը 2 %-ը: Նշվում է, որ նվագարկիչի թողարկումը կդադարեցվի արդեն հաջորդ տարի: