Բաժիններ՝

Wikipedia-ն որոշել է պաշտպանել իրեն վերահսկողությունից

Wikipedia-ն անցնում է առավել անվտանգ միացման: Wikimedia հիմնադրամը որոշել է աշխարհի խոշորագույն Wikipedia հանրագիտարանի համար օգտագործել HTTPS անվտանգ միացումը: Դա հնարավորություն կտա ապահովվել ռեսուրսի ընթերցողների և խմբագիրների պաշտպանությունը հնարավոր վերահսկողությունից:

Երկու շաբաթ առաջ Wikipedia-ն արդեն ներկայացրել է HTTPS աջակցությունը, բոլոր նրանց համար, ովքեր «մուտք» (login) են գործում կայք: Այժմ արդեն անվտանգ  և պաշտպանված ձևով միացումը հասանելի կլինի բոլորի համար:

Նշենք, որ HTTPS-ը դա ցանցային անվտանգ միացման շատ հայտնի ձև է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս