
Fujitsu-ն ցուցադրել է նոր ուլտրաբուքերը` Lifebook շարքից

Fujitsu ընկերությունը Բեռլինում ընթացող IFA համաժողովի ժամանակ ցուցադրել է Lifebook շարքից երկու նոր ուլտրաբուք: Մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ U574 մոդելն ունի 13,3 դյույմանի սենսորային էկրան և կշռում է 1.6 կգ: Սարքի պատյանի հաստությունը կազմում է ընդամենը 19մմ:
U574 մոդելը ունի նաև 3G/UMTS մոդուլ՝ ցանկացած վայրում ցանցին միանալու համար և այլ հնարավորություններ: Այն վաճառքում կհայտնվի հոկտեմբերի վերջին:
Ներկայացված մյուս մոդելի` U554-ի քաշը կազում է 1.5 կգ, իսկ դրա հաստությունը մոտ 18 մմ է: Ուլտրաբուքն ունի 13.3 դյույմանի էկրան, 3G/UMTS մոդուլ և այլն: Այս ուլտրաբուքն արդեն վաճառքում է: