Երեխայի ներդաշնակ, առողջ հոգեբանական զարգացման, ինչպես նաև սոցիալական հարմարվողականության և երջանկության ապահովման ամենակարևոր գործոնը երեխայի կյանքում ծնողի անմիջական ներկայությունն է։
«Այն մանկավարժները, ովքեր հնարավորություն ունեն շատ բան փոխելու երեխայի կյանքում, ամենավատն են վարձատրվում, ամենաշատն են անտարբերության մատնված: Նմանատիպ խնդիրներ ունենք, և դրանց պետք է արձագանքել»:
Արդեն հայտնի է, որ 2017 թվականին Հայաստանից արտահանումն աճել է 25.2%-ով և կազմել 2 մլրդ 242.9 մլն դոլար։ Աճի ցուցանիշը բարձր է, սակայն կարևոր է, թե ինչի հաշվին է գրանցվել այդ աճը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նախընտրական քարոզարշավի հռետորաբանությունը կառուցում է հակահայկական և պատերազմական հռետորաբանության հիման վրա:
ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 9-ին Ազգային ժողովում էր։ Նախ նա հանդիպել է «Ելք» խմբակցության պատգամավորների, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, ապա՝ մեկնել Արցախ։
«Ռազմատենչ հռետորաբանությունն ալիևյան իշխանության հիմքն է եղել իր ողջ նախագահության շրջանում»:
Օրերս լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանը՝ ուսումնական հաստատություններում սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն մի քանի օր առաջ հրապարակեց տնտեսական լրագրողների կողմից ամենից շատ սպասված պարբերականներից մեկը՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի մեծությունը 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար։
Հարցազրույց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ:
«Որքան էլ հասարակության պահանջներն արմատական լինեն ինչ-որ պահի, իշխանությունը պետք է եզրեր գտնի բողոքող խմբի հետ: Երկրում անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, փոփոխություններ, դրանք հետաձգելը, կրկին նշեմ, կարող է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներ ունենալ»:
Գնաճն արդեն մի քանի ամիս շարունակում է մնալ քաղաքական հիմնական թեման: Մեկը մյուսի ետևից խորհրդարանական քաղաքական փոքրամասնությունները փորձում են օրենսդրական կարգավորում գտնել գնաճի դեմ պայքարելու համար:
«Օրերս Իրանում տեղի ունեցածն այնքան էական և աղմկահարույց իրադարձություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ հասարակության և ո՛չ էլ Իրանի իշխանության համար, որպեսզի այն որևէ կերպ անդրադառնա տարածաշրջանի կամ հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա: Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կայուն է, նույնն է»:
Պաշտոնական վիճակագրությունն այս ամսվա վերջին կհրապարակի տնտեսական աճի (ՀՆԱ-ի աճի) ցուցանիշը՝ 2017թ. համար։ Արդեն գրեթե համոզված կարելի է ասել, որ այն կլինի 7%-ի սահմաններում…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անսպասելի որոշում է կայացրել հոկտեմբերին նախատեսվող նախագահական ընտրությունները տեղափոխել ապրիլ, երբ ավարտին է մոտենալու նաև Հայաստանի Հանրապետության անցումը կառավարման խորհրդարանական համակարգին:
Երեխայի էության ձևավորման միակ «մեղավորները» ծնողներն են։ Իմ հոդվածներում բազմիցս շեշտել եմ երեխայի զարգացման մեջ ծնողի կարևորության և գլխավոր դերակատարության մասին։
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանի շուրջ բորբոքված թեժ կրքերի ֆոնին նկատում է՝ էսքիզի այն տարբերակը, որ հանրության լայն շրջանակներում քննարկումների առիթ է տվել, մեղմ ասած, համոզիչ չէ։
«Տեսականորեն նման կապը միայն մեկ իմաստ կարող էր ունենալ` եթե Իլհամ Ալիևը չառաջադրվեր նախագահի պաշտոնի համար, իսկ նրա փոխարեն հայտնվեր թեկնածու, որը պատերազմի հարցում ավելի կտրուկ հակումներ ունենար»:
Յուրաքանչյուր ծնող բախված կլինի մի խնդրի, որն արտահայտվում է երեխայի վարքային և հոգեբանական փոփոխությամբ՝ կապված դպրոցի պարտականությունների հետ։
«Խոհարարը պետք է աստղ լինի, նա պետք է իրեն զգա շատ կարևոր մեկը, ոչ թե քիթը բարձրացնելու, այլ պատասխանատվության չափը հասկանալու համար, որովհետև նա մեկն է, ով ամեն օր կերակրում է բազմաթիվ մարդկանց, ուրեմն՝ որքան պատասխանատու աշխատանք է կատարում ինքը»:
«Հիմնականում անոթային խնդիրների պատճառով են մահանում՝ ինսուլտ, ինֆարկտ: Որքան հնարավոր է՝ մեզ մոտ պահպանում ենք հիվանդներին, վերահսկում շաքարի մակարդակը, մարմնի քաշը, ճնշումը»:
Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ հունվարի 25-ին հրապարակել էր նախնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար։
Մայիսի 14-25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է Միացյալ Նահանգները:
«Եթե գործերն այդքան արագ կազմակերպվեցին, նշանակում է, որ այս համագործակցությունն արժեքավոր է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՀՀ-ի համար: ԵՄ-ի համար կարևոր են այս հարաբերությունները, քանի որ Հայաստանն ապացուցել է, որ քաղաքակրթապես Հայաստանի ապագան Եվրոպայի հետ է»,- ասաց պատգամավորը:
Մեր անդամակցությունը կտա այն, որ մենք ի սկզբանե տեղյակ կլինենք, թե որ նախագծերի մասին է խոսքը գնում, և կկարողանանք նախապատրաստվել դրանց։
«ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետներում որևէ արտառոց ձգձգում չեմ տեսնում: Նման համաձայնագրերի վավերացման համար ժամանակ է անհրաժեշտ և ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ԵՄ-ին, քանի որ ԵՄ բոլոր անդամ երկրները մինչ վավերացումը համապատասխան գնահատման աշխատանք են իրականացնում, որը ժամանակատար է, բյուրոկրատիան ևս ԵՄ-ում բավականին շատ ժամանակ է խլում»:
Տարեսկիզբը սովորաբար ամփոփումների շրջան է: Անցած տնտեսական տարին ամփոփեցին նաև Ադրբեջանում: Բոլոր իշխանություններն էլ որոշակի իմաստով իրար նման են:
ԱՄՆ ֆինանսների նախարարը հրապարակել է աղմկահարույց «կրեմլյան ցուցակը»։ Ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի գրեթե բոլոր գործարարներն ու քաղաքական գործիչները, այդ թվում` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու գործարար Սերգեյ Գալիցկին։
Եթե կրթությունը Հայաստանում այդքան կարևոր է, ինչո՞ւ ենք կրճատում կրթության բյուջեն, ինչո՞ւ են բազմաթիվ երեխաներ սովորում կիսափուլ և կիսացուրտ շենքերում, ինչո՞ւ են մանկավարժները վատ ապրում։
55-ամյա Լուսինե Վարդանյանն արդեն կես տարուց ավելի աշխատանք է փնտրում: «Հայաստանում 50-անց կանանց, հավաքարարից բացի, ուրիշ աշխատանք չեն առաջարկում»:
Գիտության պետական կոմիտեն թեմատիկ ֆինանսավորվող մրցույթ է հայտարարել և այնտեղ սահմանափակում մտցրել, որի համաձայն՝ 70 տարեկանը լրացած գիտնականներին ու արվեստագետներին, ըստ էության, արգելվում է զբաղվել գիտությամբ: