Գագիկ Ծառուկյանի պահանջո՞վ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ներկայացել ԲՀԿ-ՀԱԿ հանդիպմանը. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. ԲՀԿ կոնսոլիդացիայի շրջանակներում կայացավ երկրորդ՝ ԲՀԿ-ՀԱԿ «շատ ստացված» հանդիպումը, որը, սակայն, որոշակիորեն տարբերվում էր ԲՀԿ-ՀՅԴ և առաջիկայում սպասվող ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումից։ Խոսքը առաջին դեմքերի ֆորմատի մասին է։ Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն այդ հանդիպմանը գնացել էր առաջին դեմքի՝ Հրանտ Մարգարյանի մակարդակով, նույնը սպասվում է նաև «Ժառանգության» դեպքում. հանդիպմանը կգնա անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Իսկ ՀԱԿ-ի դեպքում, «Ժամանակի» տեղեկություններով, բացառությունը արվել է հենց Գագիկ Ծառուկյանի պահանջով։ ՀԱԿ-ի հետ հանդիպումը ևս նախապես նախատեսված էր առաջին դեմքերով, և Լևոն Տեր-Պետրոսյանի չներկայանալու պահանջը դրել է հենց Գագիկ Ծառուկյանը։ Նա հորդորել է որպեսզի Տեր-Պետրոսյանը չգա հանդիպմանը՝ գիտակցելով նման ֆորմատի հանդիպումից հետո իրեն սպասվող հետևանքները,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։