«Դ!եմ է» 85 տոկոսը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Երեկ ՀՀ աշխատանքի և սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը կենսաթոշակային պարտադիր գանձումների խիստ ցածր մակարդակը բացատրեց նրանով, որ գործատուները սպասողական վիճակում են։ Խնդիրն այն է, որ հունվար ամսին պարտադիր կուտակայինով պետք է գանձված լիներ մոտ 1.7 միլիարդ դրամ, այնինչ հավաքվել է ընդամենը 647 միւիոն դրամ։ «Ունենք գործատուներ, որոնք սպասողական վիճակում են։ Կարծում եմ, դրանով է պայմանավորված»,– ասել է նախարարը։ Խոսքը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մասին է, որը հրապարակվելու է այս ամսվա 28-ին։ ՍԴ-ում վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը և մինչ ՍԴ-ի որոշումը, կենսաթոշակային պարտադիր մասհանում չկատարած գործատուները ազատվում են տույժ-տուգանքներից։ Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ գործատուների ճնշող մեծամասնությանը գոնե հունվար ամսին եղել է «սպասողական վիճակում»։ Ըստ նախարարի, այսօր Հայաստանում վարձու աշխատողների թիվը կազմում է 600 հազար մարդ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 150 հազար դրամ է։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31