«Դ!եմ եմ»-ը նստացույց կանի՞. «ՀԺ»

«ՀԺ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժումը մարտի 22-ին կայանալիք հանրահավաքից հետո հնարավոր է հնգօրյա նստացույց սկսի մինչև Սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային օրենքի «պարտադիր» բաղադրիչի վերաբերյալ։ ՍԴ-ի որոշումը, հիշեցնենք, սպասվում է մարտի 28-ին։ Մեր զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ հնարավոր է նման բան կազմակերպվի.
«Իհարկե, հնարավոր է նստացույց լինի,  բայց առայժմ քննարկումներ են ընթանում, ոչ մի բան որոշված չէ։ Տարբեր տեսակետներ կան էդ հարցում»,- նշեց Մինասյանը։ Արդեն մի քանի օր «Դ!եմ եմ», նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում նույնպես ակտիվ քննարկումներ են ընթանում նստացույց սկսելու վերաբերյալ։ Նախաձեոնության անդամներից Սերգեյ Ղահրամանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նման աոաջարկներ եդել են, բայց հավանականությունը շատ քիչ է որ նստացույց կսկսվի. «Չեմ կարծում, որ նստացույց լինի։ Հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ նախաձեռնության անդամների մեծ մասը աշխատողներ են ու իրենք չեն կարող մի քանի օր աշխատանքի չգնալ։ Ի վերջո, գործատան մեղավոր չէ, ու այս պայքարը իր դեմ չէ, այնպես որ, կարծում եմ, որ նստացույց սկսելու հավանականությանը շատ քիչ է»,–նշեց Ղահրամանյանը։

Մանրամասները «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31