ՀՀԿ-ում «առնետներ» չկան, Երևանում՝ լիքը. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Մի քանի օր առաջ, Աժ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը (Բառադի Համո), լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Հանրապետական կուսակցությունում «առնետներ» կան.
«Դա ասում են իշխանությունը կորցնելուց հետո, բայց, փառք Աստծո, մենք իշխանությունը չենք կորցրել։ Բայց կլինեն, անշուշտ, և դրա մեջ ես չեմ կասկածում»,–հայտարարել էր Հարությունյանը։ Արտահայտությունը նա արել էր՝ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի ժամանակ Յանուկովիչի մտերիմների հայտարարությունների հետ զուգահեռներ տանելով (հիշեցնենք, որ Ուկրաինայում թե կառավարությունից, թե իշխող Ռեգիոնների կուսակցությունից բազմաթիվ պաշտոնյաներ անցան ընդդիմության կողմը)։
Երեկ Աժ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանից հետաքրքրվեցինք, թե ինքն էլ է կարծում, որ ՀՀԿ– ում «առնետները» շատ են. «Անկեղծ ասած, ծանոթ չեմ այդ հայտարարությանը, բայց, բնականաբար, համակարծիք չեմ։ Մերժում եմ այդ կարծիքը, գիտեք, թե առնետները որտեղ են լինում։ Չեմ կարող ասել, թե ում նկատի ունի Համլետ Հարությունյանը»,– նշեց Վարդապետյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ կարծիք հայտնեց, որ լրագրողը Համլետ Հարությունյանի խոսքը կոնտեքստից կտրել է. «Հնարավոր է նաև այնպես է ստացվել. որ Հարությունյանի խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվում, լրագրողն է մեղավոր»,–ասաց Սահակյանն ապա ավելացրեց. «Համլետ Հարությունյանը ինչ ասել է, պարտավոր է մանրամասնորեն մեկնաբանել։ Համլետ Հարությունյանը երկար ճանապարհ է անցել ու եթե ինչ-որ բան ունենար ասելու բաց, առանց գաղտնի պահելու կասեր»,– եզրափակեց ՀՀԿ խմ-
բակցության ղեկավարը։
Մեկ այլ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը, իր գործընկերոջ կարծիքը որակեց ոչ կոռեկտ. «Ես կարծում եմ, որ այդ բառը օգտագործելը շատ վիրավորական է պատգամավորների դեպքում առավել ևս։ Ում կողմից Էլ որ արված լինի համարում եմ ոչ կոռեկտ։ Գուշակություններով չեմ զբաղվում, չեմ կարոդ ասել ում նկատի ունի։ Իրեն դիմեք թող ասի».– ասաց Նահապետյանը։
Իսկ իշխող կուսակցության պատգամավոր մանվել Բադեյանն ասաց, որ Հանրապետական կուսակցությունում նման մարդիկ չկան, ապա խորհուրդ տվեց մնացած հարցերով դիմել Համլետ Հարությունյանին։
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Ոոբերտ Քոչաոյանի խնամի Վոլոդ–յա Բադալյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով ո՞ւմ նկատի ուներ Համլետ Հա֊ րոէթյանյանը. «Ես առնետի տեղ չգիտեմ, մեր կուսակցությունում առնետ չկա»։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։