Վազգեն Մանուկյանը վերակենդանացնում է ԱԺՄ-ն. կշարունակի՞ նա ղեկավարել նոր ձևավորվելիք նոր հանրային խորհուրդ. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. Մի քանի ամսից, ավելի կոնկրետ՝ հունիսին լրանում է Վազգեն մանուկյանի ղեկավարած Հանրային խորհրդի լիազորությունների ժամկետը։ Կձևավորվի՞ նոր Հանրային խորհուրդ, թե՞ ոչ՝ դեռևս հայտնի չէ։

Ամեն դեպքում, նոր Հանրային խորհուրդ ձևավորելու մասին օրենքի նախագիծը պատրաստ է։ Այս՝ երկրորդ Հանրային խորհրդի ձևավորումը կկարգավորվի արդեն օրենքով։ Վազգեն Մանուկյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն կա, և նա ևս կողմ է արտահայտվել, որ նոր Հանրային խորհուրդը ձևավորվի օրենքով սահմանված կարգով։

Ինչպես նշում է թերթը, ըստ որոշ տեղեկությունների՝ հնարավոր է այս նոր Հանրային խորհրդում Վազգեն Մանուկյանը չլինի նախագահ, քանի որ նա որոշել է վերակենդանացնել իր կուսակցությունը՝ ԱԺՄ-ն։ Ինքը՝ Մանուկյանը, «Ժամանակի» հետ զրույցում չհերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ լուրջ մտադրություններ ունի, բայց թե կուսակցությունը վերակենդանացնելը կխանգարի Հանրային խորհրդի նախագահ լինելուն, թե ոչ՝ չեմ կարող ասել։

«Կխանգարի, թե ոչ՝ չեմ կարող ասել։ Բայց ես կուզենամ, որ մեր կուսակցությունը մասնակցի մյուս ԱԺ ընտրություններին, մենք այդպիսի ցանկություն ունենք, քանի որ քաղաքական դաշտում բավականին մեծ դատարակ տեղ կա, բաց կա, որը մեր կուսակցությունը մի ժամանակ ծածկում էր։ Իսկ այժմ ես չեմ տեսնում մի կուսակցություն, մի ուժ, որը ծածկում է այդ բացը։ Իսկ հիմա տեղ կա, որը լրացնել է պետք»,- նկատեց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այդ բացը հենց ազգային ժողովրդավարական սեկտորում է, որն իր մեջ պարունակում է և ազգային, և սոցիալական, և ժողովրդավարական էզլմենտները։ «Ես նոր չպետք է ներկայացնեմ, թե ԱԺՄ-ն ինչպիսին եղել։ Ես կարծում եմ, որ նույն գաղափարները պետք է մնան, պարզապես մի քիչ հարմարեցջած ժամանակակից աշխարհին»։

Հոդվածն ամոբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս