50/50 լից. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Երեկ ԱԺում ընդդիմադիր ուժերն ու ԲՀԿ-ն որոշեցին չմասնակցել «Գովազդի մասին» օրինագծի քվեարկությանը։ Գագիկ Ծառուկյանի խնամի, «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատեր Մուրադ Գուլոյանը ոչ միայն մասնակցեց քվեարկությանը, այլև կողմ քվեարկեց։ Ավելի ուշ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ պատգամավոր Մուրադ Գուլոյանը նույնպես քվեարկությանը չի մասնակցել, նրա կոճակը սեղմել է թըյուրիմացաբար, ինչի մասին նա գրավոր տեղեկացրել է ԱԺ նախագահին։
Նշենք, որ նախագծին թերևս ոչ թյուրիմացաբար դեմ է քիվեարկել ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանը։
Հիշեցնենք՝ այս նախագծով թույլատրվում է օղու գովազդը Հայաստանի հեռուստատեսային եթերում,- գրում է «Հայկական Ժամանակը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31