
«Արմավիայի» գրասենյակը դատարկ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է.Աշխատակիցներից մեկը «Ժողովուրդին» պատմեց, որ օրերս գնացել են «Արմավիայի» գրասենյակ՝ հերթական անգամ իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարները պահանջելու, սակայն հայտնաբերել են, որ գրասենյակը դատարկ է:
«Ժողովուրդի» հետ զրույցում ինժեներներից մեկը զայրացած պատմեց. «Մտանք ու տեսանք, որ մեր ֆինանսների հարցով տնօրենը, գանձապահները, հաշվապահները այնտեղ չէին: Մարդ չկար, կաբինետները դատարկ, ոչ աթոռ կար, ոչ էլ սեղան»: Սա տեսնելուց հետո հուսահատ քաղաքացիները գնացել են ՀՀ կառավարություն և հանդիպում պահանջել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Սակայն այդպես էլ նրանց ոչ ոք չի մոտեցել: Նույնիսկ կառավարության նամակների և բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը:
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։