
Էլեկտրիկներից շատերը հավելագրումներ են կատարում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Գազի գների շոկին դեռ չընտելացած` հայ բազմաչարչար սպառողները նոր շոկի մեջ են հայտնվել արդեն էլեկտրաէներգիայի վճարումների մասով, որոնք գրեթե գազին հավասարվել են: Ըստ «Հրապարակի» լավատեղյակների, այս «թվերն» անմիջականորեն կապված են ՀԷՑ-ի վաճառքի հետ: «Էլեկտրիկներից» շատերը, ցանցը մաքրելու, «համ էլ` ով սաղ-ով մեռած» կարգախոսից ելնելով, հավելագրումներ են կատարում:
Բանն այն է, որ նրանք շատ լավ գիտեն` ով տանը «սոչիկ» ունի, դրանց մոտ հավելագրում չեն կատարում, «սոչիկ» չունեցողների վրա են կատարում հավելագրումները:
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։