
Նորածնի մահվան մեջ մեղադրվող բժշկուհին կենտրոնի բուժգծով տեղակալի կինն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ մամուլում շարունակվում էին նորանոր մանրամասներ հայտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին նորածնի մահվան մասին։ Մասնավորապես, նշված բժշկական կենտրոնի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոյեմբերի 19-ին բժշկուհի Անի Սիրունյանի հերթապահության ժամանակ որոշվել է հղիության 36-րդ շաբաթում գտնվող 25-ամյա կնոջ մոտ կատարել խթանում և ծննդալուծում։
Սակայն ավելի ուշ պարզվել է, որ պտղի մոտ սրտի բաբախ չկա, և պտղի մահ է արձանագրվել։ Հիշեցնենք, որ ծննդկանի հարազատները պտղի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Անի Սիրունյանը «Շենգավիթ» ԲԿ-ում պատահական մարդ չէ։ Նա Դավիթ Մխիթարյանի կինն է։ Ավելին՝ Սիրունյանի եղբայրը՝ Աշոտ Սիրունյանը, բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի ծննդօգնության գծով տեղակալն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: