Ո՞վ է ասում, որ ժողովուրդը դժգոհ է իշխանություններից. Արման Սահակյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի թղթակիցը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե վերջինս ինչպես է Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին համոզելու, որպեսզի դեկտեմբերի 6-ին «Այո» ասեն։
– Պարոն Աահակյան, Դուք ղեկավարում եք Աջափնյակ վարչական շրջանի այո-ի շտաբը, ինչպե՞ս եք իրականացնում քարոզարշավը, արդյո՞ք նշված վարչական շրջանի բնակիչները Ձեզ վստահում են, որպեսզի այո ասեն սահմանադրական փոփոխություններին։
– Եթե Դուք հետեւել եք, ապա տեսած կլինեք, որ Աջափնյակում շուրջ 50 շտաբ է գործում, ու մենք այս ժամանակահատվածում անում ենք այն ամենը, ինչն անհրաժեշտ Է, որպեսզի հանրությունը իրազեկվի, թե իրենից ինչ է ներկայացնում սահմանադրական այս փոփոխությունը։ Մենք էլ պետք է ապահովվենք այո-ի կողմնակիցների շահերը, ներկայացնենք նրանց, թե ինչու պետք է այո ասեն։ Իսկ դա մենք անում ենք քարոզչության միջոցով։ Աջափնյակի բնակիչները ծանոթանում են այն ամենին, որն անհրաժեշտ է հանրաքվեից առաջ իմանալ։ Մենք զրուցում ենք, հանդիպումներ ենք ունենում նրանց հետ, դա բավարար է, որպեսզի քաղաքացին որոշում կայացնի ու մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։
– Շատերի կարծիքով՝ հայրենի իշխանությունների եւ ՀՀԿ-ի վարկանիշը անկում է ապրել, ու ոչ ոք չի հավատում, որ իշխանություններին կհաջողվի նոր Սահմանադրության միջոցով ինչ-որ փոփոխություններ կատարել երկրում։ Մի՞թե այդ ամենը հաշվի առնելով՝ ժողովուրդը նորից կվստահի իշխանություններին ու այո կասի այն նախաձեռնությանը, որն անում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
– Իսկ ո՞վ է ասում, որ ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, ինչո՞ւ եք նման բան հայտարարում, թե հանրությունը դժգոհ է ՀՀ իշխանություններից։ Դա Ձեր տեսակետն է, իմ շփումներին, ինչ֊ քան որ ես շփվել եմ հանրության հետ, զգացել եմ հանրության դրական կարծիքը սահմանադրական բարեփոխումների շուրջ։ Գիտեք ինչ՝ Սահմանադրությունն ամենակարող չէ, որ բոլոր հարցերին միանգամից պատասխան տա, սա ժողովրդի սոցիալական վիճակի հետ ոչ մի կապ չունի, նրա հարցերի հետ որեւէ կապ չունի, Սահմանադրության բարեփոխումները վերաբերում են ընդամենը կառավարման նոր մոդելին։ Այսինքն՝ Սահմանադրությունը չի լուծելու սոցիալական խնդիրներ, այս փոփոխությունը կառավարման մոդելին է վերաբերում։ Իշխանակենտրոն Սահմանադրությունը փոփոխվում է ուղղակի ժողովրդակենտրոն Սահմանադրության։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: