«Դժբախտության մեխանիկա». «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական օդանավի կործանմանհետեւանքով Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները խիստ սրվել են։
Սա, անշուշտ, զգալի եւ երկարատեւ ազդեցություն կունենա այդ երկու երկրների հարաբերությունների վրա քաղաքական իմաստով։ Սակայն ազդեցություն կթողնի նաեւ տնտեսական հարթության վրա։ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների վատթարացումը, անշուշտ, ազդեցություն է ունենալու նաեւ մեզ վրա։ Միանշանակ ասել՝ մենք կշահենք, թե կտուժենք, առայժմ դժվար է, եթե չասենք՝ անհնարին։ Անդրադառնանք ոուս-թուրքական հարաբերությունների սրման տնտեսական հնարավոր հետեւանքներին։ Ռուսական մասնագիտացված RBC պարբերականը մանրամասնորեն վերլուծել է Թուրքիայի եւ Ռուսաստանի աոեւտրային հարաբերությունները եւ չափազանց հետաքրքիր տվյալներ ներկայացրել։
RBC-ն պարգել է, որ է երեկվանից թուրքական ապրանքների ներմուծումը Ռուսաստան խիստ դժվարացել է, իսկ պարենամթերքը ընդհանրապես բաց չի թողնվում ՌԴ մաքսային ծառայությունների կողմից։ Նման ահազանգեր պարբերականը ստացել է Նովոռոսիյսկի մաքսատնից, որ ծովային ճանապարհով հասնում են թուրքական ապրանքները։ Ռուսական խոշոր առեւտրային ցանցերը արդեն հոգեբանորեն պատրաստվում են նրան, որ շուտով իրենք չեն կարողանալու Թուրքիայից ապրանքներ ստանալ եւ մտածում են, թե որ երկրների արարտադրանքով են այն փոխարինելու։ Վիճակի նրբությունն այն է, որ Արեւմուտքի դեմ ՌԴ իշխանությունների կիրառած պատասխան պատժամիջոցների հետեւանքով թուրքական ապրանքների տեղը չեն կարող գրավել եվրոպական ապրանքները։
Մի քանի վիճակագրական տվյալ։ RBC-ն, հղում անելով պաշտոնական վիճակագրությանը, նշում է, որ Թուրքիան, օրինակ, լոլիկի եւ ցիտրուսների՝ դեպի Ռուսաստան արտահանման առումով միանձնյա առաջատար Է։ Այս տարվա աոաջին 9 ամիսների տվյալներով՝ Թուրքիայից Ռուսաստան արտահանվել է 281 միլիոն դոլարի լոլիկ, 134 միլիոն դոլարի ցիտրուսներ։
ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը երեկ հայտարարել է, թե Թուրքիայից բանջարեղենի՝ առաջին հերթին լոլիկի ներկրման արգելքի դեպքում դրանք «կներմուծվեն այլ երկրներից, մասնավորապես Իրանից, Մարոկկոյից, Իսրայելից, Ադրբեջանից, Ուզբեկստանից»,- ասել է Տկաչովը «Ռոսիա-1»-ի եթերում։ Ինչպես նկատում ենք, Հայաստանը այս շարքում նույնիսկ չի էլ դիտարկվում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: