
ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերի քննության ընթացքում նախկին ՄԻՊ-ը ինքնաբացարկ կհայտնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել արդեն 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մասին գանգատները, որոնք ներկայացրել են ընդդիմադիր գործիչները, «Հայ ազգային կոնգրեսը»: Ինչպես հայտնի է՝ ՄԻԵԴ ուղարկված գործերի մեծ մասում մեջբերումներ են արված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից, որտեղ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը բավականին կոշտ գնահատականներ է տվել գործող իշխանության գործելաոճին: Եվ հիմա Արմեն Հարությունյանը ՀՀ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր է. ի՞նչ է պատրաստվում անել Մարտի 1-ի գործերի քննության ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Ես ինքնաբացարկ կհայտնեմ եւ որպես դատավոր չեմ մասնակցի այդ գործերի քննությանը, քանզի պրոֆեսիոնալ մասնակցություն եմ ունեցել այդ գործընթացներին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: