«Ժողովուրդ»-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին խնդրել էր մեկնաբանել «Հայկական վերածնունդ» հասարակական կազմակերպության Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի կառույցների ներկայացուցիչների կողմից այս տարվա մարտի 9-ին իրեն հասցեագրած նամակում բարձրացված խնդիրները:
Պարզվում է՝ «Ժառանգությունում» կրկին աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Օմբուդսմեն չդարձած Զարուհի Փոստանջյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում Հրազդանի ընտրություններում ՀԱԿ-ի և «Ժառանգության» պահվածքին, երբ վերջիններս հանձնաժողովներում իրենց տեղերը չեն տալիս «Քաղաքացիական պայմանագրին»։
Մեկ շաբաթ է, Սերժ Սարգսյանը վոյաժների մեջ է՝ Մոսկվա, Հունաստան, Կիպրոս, երեկ արդեն Բրյուսելում էր, որտեղ մասնակցում էր ԵԺԿ գագաթնաժողովին, իսկ մոտ օրերս կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթնաժողովին։
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզվում է, որ նա բավականին հաջողակ գործարար է: Մկրտչյանը հայտարարագրել է միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հազար դրամ, 37 մլն դրամ և 85 հազար դրամ արժողությամբ:
Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված «հանցավոր» խմբի գործով նախաքննությունն արդեն շարունակվում է 3,5 ամիս:
Երեկ տեղեկացրել Էինք, որ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը ԲՀԿ թևերից մեկի ղեկավարն Է համարվում և պատերազմ էր հայտարարել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։
Սամվել Կարապետյանն այսօր շատ ավելի աշխատակիցներ ունի, քան Հայաստանի ողջ պետական ապարատն է, գործարար է, ով սիրում է իր գործը, ով իր հնարավորությունների սահմաններում աջակցում է մեր երկրին ու ժողովրդին: Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ հետագա քայլերի առումով դեռևս որևէ որոշում չունեմ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն այն պաշտոնյաներից է, որը չնայած ողջ կենսագրության ընթացքում պետական համակարգում է գործունեություն ծավալել, սակայն հաջողացրել է մեծ կարողություն կուտակել, ինչը արտացոլվում է նաեւ նրա պաշտոնական հայտարարագրում: Ըստ փաստաթղթի՝ Պողոսյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 22 մլն դրամ, 200 հազար դոլար եւ 12 հազար եվրո: Նրա եկամուտը անցած տարում գոյացել է աշխատավարձից եւ վարձակալության դիմաց ստացված վճարներից:
«Ձկան արտադրությամբ զբաղվող և արդեն երկու ամիս արտադրությունը դադարեցրած «Արարատ իշխան» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մանուկյանը, ում արտահանած ապրանքը ամիսներ առաջ ՌԴ-ում ամբողջությամբ ոչնչացվեց, ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ այլևս ձկան արտահանում չի կազմակերպում դեպի ՌԴ, ասաց. «Ապրանք չեն ուզում, չգիտեմ ինչ է եղել, կամ էլ այնպիսի գներով են ուզում, որ մեզ ձեռնտու չէ»»:
Ֆրանսիան անհանգստացած է տարածաշրջանում լարվածության ուժգնացմամբ։ Նա Ռուսաստանին եւ Թուրքիային դիմել է հարաբերությունները մեղմելու կոչով։ Հարկ է աչալուրջ լինել այս տարածաշրջանում, որպեսզի արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրներին նոր լարվածաթյուններ եւս չավելանան։
Հիմա մեր իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն ինտենսիվորեն հանդիպում են եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ: Հետո լրատվամիջոցներին պատմում են, թե ինչ են իրե՛նք ասել եվրոպացիներին, իսկ վերջում «մեկ պարբերությամբ» հավելում են, որ եվրոպացիներն իրենց հետ հիմնականում համամիտ էին:
ՀՅԴ նորաթուխ պատգամավոր Կարեն Շահմուրադյանին թերևս դուր չի եկել օրենսդիր աշխատանքը, նա արդեն երկու օր է՝ ժամը 12:00-ի գրանցումից հետո խրամատը վազքով լքողներից առաջ է «թռնում» դահլիճից։ Ընդհանրապես, ՀՀԿ-ի հետ կոալիցիայից հետո ՀՅԴ-ական պատգամավորները երկար չեն մնում Աժ դահլիճում։
Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը, հիշեցնենք, ղեկավարում է ԲՀԿ թևերից մեկը և պատերազմ էր հայտարարել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։
Մարտի 13-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Քաղաքում մեծ ճանաչում ունեցող Խչեյանները եւ ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթեւեկությանը, քանի որ երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Ֆառի՝ Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արման Խչեյանին:
Մարդ կա Ղարաբաղի ճամփեն չգիտեր, իսկ իմ ամուսինը 30 տարեկանում ինվալիդ եկավ։ 90 հոգանոց ջոկատում էր, Վագգեն Սարգսյանի մահապարտների ջոկատում»։
Պեսկովի հաջորդ դիտարկումն առավել քան տարօրինակ է, երբ նա նշում է ԼՂ հակամարտության կարգավորման գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերի մասին։
Հովհաննես Հովսեփյանին ՊԵԿ նախագահ նշանակելուց հետո, ինչպես նշել էինք, դադարել է, այսպես կոչված՝ «կարգոների» աշխատանքը։ Դրանք ընկերություններ են, որոնց միջոցով գործարարները ներկրում և մաքսազերծում են իրենց ապրանքները։
Հանցախմբի շրջանակներում կալանավորված և ներկայումս «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում պահվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա այլևս չի կարողանում քայլել առանց ուղեկցողների։
ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման է ենթարկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանություն են տարվել Յուրա Ուտոևը, որը առավել հայտնի է Կիեւյանցի Յուրա ածականով, նրա ընկերները եւ հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոեւը:
Ընդդիմության կասկածներն առ այն, որ առաջարկվող նախագծի նպատակը օլիգարխների, գողականների եւ չինովնիկների թիմին 51 մանդատ ապահովելն է, կարծում եմ, հիմնավոր է:
ԱՄՆ դեսպանատունը լիարժեքորեն գիտակցում է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարեւորու թյունը Հայաստանում եւ տարիներ շարունակ աջակցել է այս ոլորտի կայւսց֊ մանը։ Նշենք միայն մեկ օրինակ, մենք հպարտ ենք այն ներդրմամբ, որ ունեցել ենք Հայաստանում մի շարք մասնավոր– պետական ՏՏ գործընկերություններում, մասնավորապես «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը» եւ «Նեշընըլ Ինստթրու մենթսը», որոնք օգնել են Հայաստանում արագ առաջընթաց ապրող ՏՏ ոլորտին։
ր Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել, սկսեց խոսվել դեռ անցյալ մարտին ԲՀԿ-ն լքելու նրա հայտարարությունից մեկ-երկա ամիս անց։ Անցյալ սեպտեմբերին արդեն սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության երիտասարդները լրագրողի հարցին, թե Վարդան Օսկանյանի հետ նոր հանդիպումներ եղե՞լ են, պատասխանեցին, «…ինքը հիմա իր կուսակցաշինությամբ է զբաղված ու դրանով է առաջնորդվում…»։
Ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով, որտեղ առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, ՔՊ-ն ՀԱԿ-ի հետ բանակցում էր հանձնաժողովներում իր տեղերը ՔՊ-ին զիշելու հարցով։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին ու փեսան տարիներ շարունակ բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Որդին Ռոբերտ Հարությունյանը, ինչպես հայտնի է, անցած շաբաթ նշանակվեց արտաքին գործերի փոխնախարար։
«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը armtimes.com կայքի լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ առաջիկա օրերին Արարատյան դաշտում սպասվում է ծիրանենու ծաղկում, ինչը 18-20 օր առաջ է բազմամյա միջին ժամկետից։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քաղաքական ունիկալ դերակատար է
Որտեղի՞ց է այդ ռազմական փորձագետ լրագրողը ստացել այդ տեղեկությունները։
ՀՀԿ-ի չխոսկան, ելույթներ չունեցող պատգամավորներին նախագահականից «ծանուցում» է եկել՝ ինչո՞ւ եք այդքան պասիվ: Մեր տեղեկություններով, այն հանրապետականները, որոնք այս տարիներին նիստերի ժամանակ «ծպտուն» չեն հանել, նախազգուշացվել են՝ փոխեք ձեր գործելաոճը:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է ամռանը միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք կազմակերպել 22-ամյա որդու համար։
Եկող երկուշաբթի Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Կիպրոս: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ պատվիրակության կազմում Կիպրոս պետք է մեկնի նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որպես հայ-հունական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար: