
«Ավրորան» և պատերազմող Հայաստանը. «Հայկական Ժամանակ»

Կիրակի՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որն իր տեսակի եւ մասշտաբների մեջ միակն է աշխարհում:
Պատերազմական դրության մեջ գտնվող Հայաստանի համար տեղի ունեցած միջոցառման նշանակությունը, իհարկե, հնարավոր չէ թերագնահատել: Տվյալ դեպքում խոսքը միայն միջազգային ուշադրության կենտրոնում լինելու մասին չէ (համաշխարհային ամենահեղինակավոր թերթերն ու լրատվական գործակալությունները լուսաբանել են «Ավրորան»), այլ թե ինչպիսի բովանդակություն է այդ ուշադրությունը գրավում:
«Ավրորա» մրցանակաբաշխությունը, որը ինչպես նաեւ նախորդ օրվա ֆորումը, միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան անցավ, վարում էին օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ Washington Post թերթի սյունակագիր, գրող եւ հրապարակախոս Դեվիդ Իգնատիուսը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: