Ադրբեջանը գործողություններ է սկսել նաև Հայաստանի սահմանների մոտակայքում. «Հրապարակ»

«Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաև Հայաստանի սահմանների մոտակայքում։ Մասնավորապես, Նախիջևանի հետ սահմանին՝ շարժ է նկատվել։ Մեր տեղեկությունը, որ երկու օր առաջ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ է հայտնվել նաև Երասխի դիրքերի մոտակայքում, հաստատեց Երասխավանի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։ Նա ասաց, որ ինքն էլ է այդ մասին լսել զորամասի զինվորականներից։ Հայ զինվորականները չեն կարողացել ոչնչացնել սարքը՝ կրակել են, չի կպել։ Ի դեպ, նախօրեին անօդաչու թռչող սարքեր են երևացել նաև Տավուշի սահմանների երկայնքով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930