Հայ մասնագետները փորձում են անօդաչու սարքերի վնասազերծման համակարգեր ստեղծել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հայ բարձրակարգ մասնագետների մի խումբ արդեն զգալի ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ զբաղված է անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ: Ըստ լուրերի՝ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, եւ ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են, որ կարճ ժամանակում իրենց կհաջողվի համապատասխան սարքերը ստեղծել եւ տեղական ձեռնարկությունների բազայի հիման վրա հնարավոր կլինի սկսել դրանց արտադրությունը եւ մատակարարումը Հայաստանի զինված ուժերին: Ի դեպ, ոլորտի պատասխանատուները եւ ՏՏ մասնագետները այս նախաձեռնությամբ ոգեւորված պլանավորում են գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, որը բացառապես կզբաղվի պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակմամբ:

Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտման եւ նրանց պոտենցիալն օգտագործելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930