«Շատ լուրջ կադրային առաջարկներ պետք է լինեն». «Առավոտ»

Երեկ նախագահի պաշտոնից ազատվել է բարձրաստիճան զինվորականներ՝ ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին եւ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին:

ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե ՊՆ-ի և կառավարության բացթողումներն այլևս հնարավոր չէ թաքցնել: Ըստ Ա. Քոչարյանի՝ շատ լուրջ կադրային առաջարկներ պետք է լինեն: «Այդ կադրերը ոչ միայն արագ պետք է շտկեն այդ կառույցներում եղած թերությունները, այլ նաև գուցե շատ կարճ ժամանակում հնարավորություն կտան այդ կառույցներին որոշակի նախաձեռնություններով հանդես գալ: Դրանք շատ կարևոր են, հատկապես հետախուզության մասով, իսկ մատակարարումների մասով՝ դա արդեն պետության խնդիրն է, այդքան էլ այդ կառույցի խնդիրը չի»: Նրա խոսքով՝ այդ թերացումները մեկ կամ երկու օրվա գործ չեն եղել: Դրանք տարիներ շարունակ տեղի ունեցած գործընթացներ են եղել, որոնց բացթողումներն արդեն թաքցնել պարզապես հնարավոր չէ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս