Ինչ են քննարկել ՀՀԿ-ականները փակ նիստում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՀՀԿ-ականների փակ հանդիպում, որի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկաներին տեղեկացրել է ներկուսակցական աշխատանքների հետ կապված դժգոհությունների մասին: Նա հատկապես դժգոհել է ««Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը ԱԺ-ում տապալելուց, քանի որ ՀՀԿ-ականներից մի քանիսը՝ Սպարտակ Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) ներկա են եղել, բայց չեն քվեարկել նախագծին:

Դժգոհությունների մի մասն էլ եղել է այն բանի համար, որ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը կազմակերպչական հարցերը մեկը մյուսի վրա են գցում ու տապալում ԱԺ աշխատանքները: Դժգոհություն է եղել նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս