Ինչու է Սարգսյանը դժգոհել. «Հայկական Ժամանակ»

Նախօրեին երեկոյան Սերժ Սարգսյանը ընդլայնված հրատապ հավաք էր հրավիրել ՀՀԿ գրասենյակում եւ դժգոհել իք կուսակիցների ու հատկապես պատգամավորական կորպուսի աշխատանքից։ Երեկ արդեն ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Վազգեն Կարախանյանը մի փոքր բացեց փակագծերն ու հայտնեց, որ Սարգսյանը հայտարարել է, թե «եթե մարդիկ չեն կարողանում իրենց տեղերում լիարժեք աշխատել, ուրեմն տեղ չունեն պաշտոնական դիրքերում»։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ իրենց ուղղված դժգոհություններ են հնչել։

– Պարոն Բաղդասարյան, փաստորեն, Սերժ Սարգսյանը դժգոհություն է հայտնել ձեր կուսակիցների աշխատանքից։

–   Նախագահն ասաց, թե չկա որեւէ բան, որ թաքցրած լինենք մեր ժողովրդից, եւ հարկավոր է վերջին իրադարձությունների վերաբերյալ ավելի օբյեկտիվ գնահատականներ հնչեն։ Այսինքն, եղել է հաղթանակած բանակ, բայց խոսում են, թե հետախուզությունը լավ չի աշխատել։ Այս օրերին Ֆրանսիայում, Բելգիայամ տեղի են ունենում տեռորիստական ակտեր։ Ինչ է, այդ երկրները հետախուզություն չունե՞ն։ Չկա որեւէ երկիր, որտեղ թերացումներ չլինեն։ Եվ եթե մեր հետախուզությունը լավ աշխատած չլիներ, մենք նախապես որոշակի դիրքեր ամրացրած չէինք լինի։ Միգուցե նման լայնածավալ հարձակման չէինք սպասում, բայց եթե մենք տեղեկություն չունենայինք Աղդամի օպերացիաայի մասին, որ շուրջ 200 տանկեր են կուտակել, որ ճեղքեն ու հասնեն Ստեփանակերտ, կարող է ադրբեջանցիներկ իրենց այդ նպատակին հասած լինեին։ Մենք նաեւ հետևություններ արեցինք, որ թերություններ եղել են, ու եթե դրանց չարձագանքենք ու չկանխարգելենք, հաջորդ նման հարձակումների դեպքում ավելի մեծ խնդիրներ կունենանք։

– Հանդիպման ժամանակ անդրադարձ է հղել նաեւ Ազգային ժողովում Հրազդանի ցեմենտի գործարանին հարկային արտոնություն տալու նախագիծը տապալելու հարցին, եւ Սերժ Սարգսյանը նկատողություն է արել, որ դա խմբակցության կողմից կարգապահական ռեժիմի խախտում էր։

–  Այդ տապալումը պարզապես նենգություն էր այդ մարդկանց կողմից, ովքեր չքվեարկեցին ու մյուսներին էլ կոչ արեցին, որ չքվեարկեն։ Երբ նրանք նկատեցին, որ մեզանից 12 հոգի գտնվում Է ԼՂՀ-ում, Դաշնակցությունն էլ գործուղման է Վրաստանում, պահն օգտագործեցին, հետո էլ վատ բան անելու համար ծափահարեցին դահլիճում։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս