«Մենք չենք կարող Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկել». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ես ուզում եմ, որ մենք ադրբեջանցիների հետ խաղաղ ապրենք: Ինչպե՞ս է դա հնարավոր այսօր, երբ հարեւան պետությունը նպատակ է դրել Արցախի հայերին ցեղասպանության ենթարկել, եւ դա առանձնապես չի էլ թաքցնում՝ իր վարքով եւս մեկ անգամ «ընդգծելով» այս ապրիլի սկզբին: Դա հնարավոր է միայն Ադրբեջան պետությանը ուժգին ռազմական հարվածներ հասցնելով, այնպիսի հարվածներ, որոնք կստիպեն Ադրբեջանի ղեկավարությանը զգալ պատերազմի վտանգավորությունը: Մենք չենք կարող, նույնիսկ տեսականորեն, Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով, չենք կարող Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկել: Բայց Արցախի Պաշտպանության բանակը բոլոր հայերի օգնությամբ կարող է ստեղծել ճակատում այնպիսի վիճակ, որ Ադրբեջանը ԼՂՀ-ից (հե՛նց ԼՂՀ-ից) կրկին խաղաղություն խնդրի եւ մի քանի ամսով կամ մի քանի տարով հանգստանա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս