
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ աճ։ Սա ՀՀ ԱՎԾ-ի երեկ հրապարակած պաշտոնական տվյալներն են։ Եթե անցած տարվա առաջին եռամսյակում այդ տիպի հանցագործությունների թիվը եղել է 273, ապա այս տարի դրանց թիվը հասել է 890-ի։ Թե կոնկրետ որ հանցագործություններն են համարվում այդպիսին, ԱՎԾ-ի տեղեկանքում նշված չէ: Իսկ ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հանցագործությունների թիվը աճել է 20 տոկոսով և հասել մոտ 5 հազարի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։