Զգալիորեն նվազած օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կմնա մինչև մայիսի 2-ը. «ՀԺ»

Երեկ երեկոյան եւ անցած գիշերը Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրեւները, ամպրոպն եւ քամու ուժգնացումը պայմանավորցախ են Միջերկրական ծովից Հանրապետության տարածք ներթափանցած ցիկլոնով:

«Վաղը ցերեկը ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւները հանրապետության տարածքում հատկապես երեկոյան ժամերին եւ գիշերը կշարունակվեն մինչեւ մայիսի 1-ը»,- ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Սպասվող տեղումները օդերեւութաբանը կապում է Միջերկրական ծովից Հանրապետության տարածք ներթափանցած ցիկլոնով, որն հատկապես ակտիվ կլինի այսօր երեկոյան եւ առաջիկա գիշերը:

Օդերեւութաբանից տեղեկացանք նաեւ, որ երեկվանից զգալի նվազած օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կմնա մինչեւ մայիսի 2-ը (Երևանում այն չի գերազանցի +20…+22-ը):

«Մայիս ամսին եւ օդի ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Մայիսը հանրապետությունում ամենատեղումնառատ ամիսն է եւ եթե մեր կանխատեսումը արդարանա՝ կունենանք զգալի տեղումներ»,- ասաց նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս