Էլիտան հավաքվել է «Փարավոնում». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ Գագիկ Ծառուկյանի «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում նոր էլիտար կոնյակի արտադրություն է սկսվել, որն արտաքին շուկա հանելուց առաջ գործարանը եւ նրա սեփականատերը ապրանքատեսակի լայն գովազդ է սկսել։ Մեծ թվով դիստրիբյուտորներ են ժամանել Հայաստան՝ կոնյակին ծանոթանալու։ Եվ շնորհանդեսին, որը կայացել է «Փարավոն» ժամանցային կենտրոնում, մասնակցել է նաեւ հայաստանյան էլիտան։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը։ Նա նշեց, որ ապրիլի 21-ին «Փարավոն» ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի կոնյակների շնորհանդեսը, որին մասնակցել են երկրի ղեկավարը, վարչապետը, բազմաթիվ գործընկերներ՝ արտերկրից։ Տոնոյանը նշեց, որ շնորհանդեսը չի լուսաբանվել, քանի որ հաշվի են առել ապրիլյան իրադարձությունների հետեւանքով երկրում ստեղծված իրավիճակը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: