Էդվարդ Նալբանդյանի ճոխ թռիչքն ու վարագույրները. «Հժ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.  «Պարզվում է թանկ կամ բիզնես դասի ավիատոմսերից օգտվելու սովորություն ունի նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ մարտի 27–30֊ը Երևան-Փարիզ-Ժնև–Լոնդոն-Վաշինգտոն մեկ բիզնես դասի համար ԱԳՆ-ն «Ատլանտիս տուր–4+1» ընկերությանը վճարել Է 3 մլն 579 հազար 578 դրամ կամ 7300 դոլար։ Իսկ նույն չվերթի արդեն էկոնոմ դասի մեկ ավիատոմսի համար վճարվել է մոտ երեք անգամ ավելի քիչ՝ 1 մլն 198 հազար դրամ։ Ամենայն հավանականությամբ բիզնես դասի տոմսը գնվել է Նալբանդյանի, իսկ էկոնոմ դասինը նրան ուղեկցող ԱԳՆ որևէ պաշտոնյայի համար։ Ստացվում է, որ այդ ողջ ճանապարհին նախարարը վայելել է լիակատար հարմարավետություն և չի շփվել օդանավի հետին նստատեղերից մեկում նստած իր ենթակայի հետ։ Բայց խնդիրն այն է, որ ԱԳՆ-ն միայն այդ 2 ավիատոմսի համար վճարել է մոտ 10.000 դոլար։ Իսկ այս չվերթից ընդամենը օրեր հետո Սերժ Սարգսյանը հայտարարում Էր, որ հայկական բանակը կռվում Է 80-ականների զենքով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս