Տավուշի երկնքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են հայտնվել. «Ժողովուրդ»
«Ապրիլի 26-ի երեկոյան Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի երկնքում հայտնվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր։ Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել Է իրենց գյուղի տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու մասին տեղեկությունը։ Ի դեպ, Ակնաղբյուրի բնակիչներն անօդաչու սարքերը տեսնելով, անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց տների լույսերն անջատել են։
Չճշտված տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողներին հաջողվել Է անօդաչու սարքերից մեկը շարքից հանել։ Նկատենք, որ ադրբեջանական կողմը հազվադեպ Է համարձակվում Տավուշի ուղղությամբ, թեկուզ հետախուզական նպատակներով, անօդաչու սարքեր օգտագործել։ Տավուշի երկնքում թշնամու անօդաչու թռչող սարքերից վերջին անգամ նկատել Էին անցած տարվա աշնանը՝ Նոյեմբերյանի հատվածում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: