Իշխանությունը սկսել է տեսչական մարմինների ղեկավարներին փոխելու գործընթացը, ինչի մասին մենք գրել էինք սեպտեմբերի 2-ին։ Տեւական ժամանակ է՝ աշխատանք են տանում այդ ուղղությամբ․ դոսյեներ են կազմվում, քննարկվում է, թե ում ինչպես եւ ումով են փոխարինելու։
Նախօրեին «կարկառուն» քպականներից մեկն ասել է, թե «որ օրն իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա»: Այստեղ են ասում՝ իյա, իրո՞ք: Պետք է ենթադրել, որ պատգամավորը նկատի է ունեցել ոչ թե իշխանությունը պահելու ելք չունենալը, այլ առկա վիճակից դուրս գալու ելքեր չունենալը, քանի որ նա պատասխանել է լրագրողների հարցին, թե ի՞նչ ելք կա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, արդյո՞ք իշխանությունները տիրապետում են իրավիճակին:
Բերդ խոշորացված համայնքում իշխանության նախաձեռնած քրեական հետապնդումները շարունակվելու են, որպեսզի ճնշումներով հասնեն նրան, որ զավթեն համայնքային իշխանությունը, ինչպես արեցին Վանաձորում։
ՀՀ Ազգային ժողովի աշխատանքը դարձել է իսկական գլխացավանք ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ եղավ «հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած 1-2 խմբերի» ճակատագիրը:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ոչ մի կերպ չմեկնաբանեց հարցը՝ կա արդյոք արգելք Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցում։
ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոնյաների ազատումները հասան «Մարտի 1»-ի գործի հետ կապ ունեցող դատախազներին:
Սեպտեմբերի 28-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով էր գնացել՝ թիմակիցների՝ «Քաղպայմանագրի» պատգամավորների հետ հանդիպելու եւ հաշվետվություն ներկայացնելու արեւմտյան գործընկերների հետ իր վերջին բանակցությունների, այցերի վերաբերյալ։
Հերթական անհաջողություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ իսպանացի մարզիչ, 66-ամյա Խոակին Կապարոսն այլեւս ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ՝ Կապարոսն ու ֆեդերացիան երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը։
Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք են տվել նաեւ Ցորի զորամասում ծառայած ժամկետային զինծառայողների ծնողները:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում», որոշ տեղեկություններով՝ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքներն այնքան են զայրացրել նրան, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, մարզպետին արձակուրդ են ուղարկել՝ 8 օր վճարվող եւ 2 օր՝ չվճարվող, մինչեւ հոկտեմբերի 7-ը։
Իշխող ՔՊ խմբակցության մեր աղբյուրը փոխանցում է, որ խմբակցությունում մոտ 15-20 պատգամավոր կա, որոնց համար անընդունելի է «խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի» տարբերակը։
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում ՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։
Սեպտեմբերի 27-ին Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում «մանթրաժ» են որոշ համայնքներում ընտրությունների արդյունքներից, քանի որ կասկած չունեին, որ բացարձակ հաղթանակ են տանելու Չարենցավանում, Բերդում, Ալավերդիում:
Վերջին շրջանում խմբագրությանը հաճախ են դիմում քաղաքացիներ՝ դժգոհելով, թե այս կամ այն ԲԿ-ում իրենց տեղեկացնում են, որ «պետպատվերը սպառվել է»:
Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի առաջնորդները։
Երկրում քաոսն այն աստիճանի է հասել, որ ոչ ոք չի գիտակցում իր իրավունքների ու պարտականությունների սահմանները:
Հայաստանի իշխանությունները հետպատերազմական հրատապ նախաձեռնությամբ են հանդես եկել։ Հանրային քննարկման են ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են հայկական տոնացույցը համալրել եւս մեկ տոնով՝ հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշել Հայաստանի Հանրապետությունում որպես ճանապարհաշինարարի օր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ռազմական դրության անհրաժեշտություն չի տեսնում, սակայն առաջնագիծ մեկնել ցանկացողներին կոչ էր անում կամավոր դիմել զինկոմիսարիատներ:
Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը, որոշ տեղեկություններով, առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերին` ՔՊ-ին, որն ունի 8 մանդատ, եւ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքին, որը Ղազինյանի կուսակցության հետ ունի 7 մանդատ, առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնում:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հանրային տիրույթում սկսեց քննարկվել 1994 թվականին կնքված եռակողմ հրադադարի համաձայնագիրը:
Դատական համակարգում կենացները գնալով քաղցրանում են:
Իշխող ՔՊ-ն իսկապես որոշել է պատգամավոր, մեծն սահմանադրագետ Վահագն Հովակիմյանին գործուղել ԿԸՀ՝ փոխարինելու Տիգրան Մուկուչյանին, չնայած նա պաշտոնի պահանջներին չի համապատասխանում։
Արշալույսները խաղաղ չեն ՀՀ գլխավոր դատախազությունում:
Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անցել է մասնավոր ոլորտում աշխատանքի։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Սահմանադրության փոփոխված և իշխանության քիմքին համապատասխանեցված տարբերակը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով մասնագիտական գնահատական ստանալու նպատակով, թեպետ իշխանության ներսում շատերը կարծում են, որ այդ հանձնաժողովի կարծիքն ամենևին պարտադիր չէ մեզ համար։
Սիսիանի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել։ Առավել շատ ստացել է ՔՊ-ն՝ 4 հազար 93, հաջորդը «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է՝ 2 հազար 693, ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։
Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, իշխող քաղաքական ուժը հաջողության է հասել համայնքների կեսում: Սակայն մի քանի համայնքներում կոալիցիա կազմելու խնդիր կա:
Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը: