Սեպտեմբերի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երեւան, նախատեսված էր, որ մնալու են 5 օր՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը։
Կոլապսային իրավիճակ Սիսիանում. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները Սիսիանի ընտրությունների արդյունքները համարել են կոլապս եւ չգիտեն՝ ինչ է սպասվում Սիսիանում:
Սիսիանում այս պահին, նախնական տվյալներով, հինգ քաղաքական ուժ է մանդատ ստանալու, եւ քննարկումներ, բանակցություններ պիտի սկսվեն, որոնք դեռ չեն սկսվել։
Տեւական ժամանակ իշխանության կողմից քաղաքական հետապնդումների ենթարկված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը առողջական խնդիրներով պայմանավորված` հրաժարականի դիմում է ներկայացրել:
Վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանական համակարգում բազաթիվ դեպքեր են գրանցվել, երբ մանկավարժը (ընդհուպ՝ երեւանյան դպրոցներում աշխատող) թողել է ուսուցչի աշխատանքն ու դիմել Պարեկային ծառայություն՝ աշխատանքի:
Որևէ երկիր մեկնելիս Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ինչ-որ ձևաչափով անպայման հանդիպելու համար:
Պատերազմից հետո՝ 2021 թ․ մարտին, քաղաքական դաշտ մտած «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերը, պարզվում է, համալրվելու փոխարեն նոսրանում են:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը բավական սուր քննադատության արժանացավ ոչ միայն քաղաքական գործիչների, այլև քաղաքագետների ու այլ փորձագետների կողմից:
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «եթե»-ներով հայտարարել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Արցախի սահմանադրության նոր նախագծով առաջարկվում է երկքաղաքացիություն ունենալու իրավունքն ամրագրել նաեւ Սահմանադրությամբ, թեեւ Արցախում երկքաղաքացիության հարցը կարգավորված է օրենքով` դեռեւս 1992 թվականի հունվարի 6-ի «ԼՂՀ անկախության մասին» հռչակագրով սահմանվել է, որ թույլատրվում է «երկակի քաղաքացիություն»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը եւս պաշտոնից ազատման դիմում կգրի:
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհվածների, անհետ կորածների ու գերիների թիվն անուն առ անուն՝ մինչեւ այսօր դեռեւս հայտնի չէ:
Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության կողմից զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ ուշագրավ գործընթաց է սկսվելու:
Սեպտեմբերի 14-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկել է երկրում ստեղծված պատերազմական վիճակը։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նիստին, որի ժամանակ նաեւ ելույթ է ունենալու։
Վերջին շրջանի զարգացումները 2020 թվականից հետո ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանները միայն։
Մի քաղաքագիտական սկզբունք կա. ասում են՝ պատերազմը տվյալ պետության քաղաքականության արդյունքն է կամ քաղաքականության շարունակությունը: Թե՛ 2020 թվականի 44-օրյա, թե՛ վերջին եռօրյա պատերազմը Երևանում նստած իշխանության քաղաքականության տրամաբանական շարունակությունն էին: Այս հարձակումները, պատերազմներն իրենք են բերում՝ իրենց տհաս քաղաքականությամբ, հիմարություններ անելու շարունակականությամբ:
Նախկիններից որպես ժառանգություն Փաշինյանը ստացել է կայացած բանակ, և փոխանակ այն հզորացներ և ավելի կայացներ, սկսեց թիրախավորել զինվորականներին, վարկաբեկել բանակը, ամենակարևոր հարցերին ուշադրություն դարձնելու փոխարեն հրատապ դարձան մանրուքները, ինչից էլ շտապեց օգտվել հակառակորդը, և արդյունքում այսօր մեր զինված ուժերը հասցվել են քարուքանդ վիճակի։
Կարմիրբերետավոր ոստիկանները երեկ առավոտյան Եռաբլուրում քարշ տալով, բռնի ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշինյանի անարգել այցը զոհերի շիրիմներին։
Հայաստանում հակառուսական տրամադրությունները շարունակում են աճել։ Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ գրեթե ողջ հոկտեմբեր ամիսը Ազգային ժողովրդավարական բեւեռը` «Սասնա ծռերը», Ազատության հրապարակը «բրոնյա» են արել։
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 20 հազար 963 դեպք:
ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամեն գնով Երեւանի փոխքաղաքապետ նշանակել:
Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում «թուղթ ստորագրելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո մեր բազմահազար քաղաքացիներ շտապեցին Բաղրամյան պողոտա։
44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին ոստիկանական բիրտ ուժով հեռացնելուց եւ Եռաբլուրում ծաղիկներ դնելուց հետո ՔՊ-ական պատգամավորները գնացել են Ազգային ժողով, որտեղ խմբակցության նիստ է տեղի ունեցել։
Այն, մեղմ ասած, խայտառակությանը, որ երեկ տեղի ունեցավ Եռաբլուրում, դժվար է որակումներ տալ հրապարակման ենթակա ձևակերպումների շրջանակներում:
ՀՀ Քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո նրան կրկին հրավիրել է Հատուկ կարեւորագույն գործերով վարչություն՝ հարցաքննության:
Ադրբեջանն օրեր առաջ հայտարարեց, թե պատրաստ է հայկական կողմին փոխանցել 95 հայ զինծառայողի մարմին։
ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ՀՀ ներսում կտրուկ սրվել է վերաբերմունքը ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ: Ընդ որում, խոսքը ոչ միայն արևմտյան թևի «ոգևորության» մասին է, այլ այն մասին, որ դա արտահայտվում է հենց ամենաբարձր մակարդակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին հնչեցրած իր ուղերձում հայտնեց նաեւ, որ Հանրային խորհրդի ձեւավորումից բացի մտադրություն ունի Նախագահին կից քաղաքական խորհուրդ ձեւավորել, «որում կհրավիրեմ ընդգրկվել Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներին՝ նախկին Նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ»: