Զինդատախազ Վահե Հովհաննիսյանի հրաժարականից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ոչ մի կերպ չի հաջողվում համալրել այդ կարեւոր հաստիքը։ Դատախազությունն այդ պաշտոնի համար արդեն երկրորդ անգամ մրցույթ է հայտարարում։
Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 309 միլիոն 24 հազար դոլար:
ԱԺ հանձնաժողովներում սկսվել են 2023-ի բյուջեի նախագծի քննարկումները։ Վարչապետը, ավանդույթի համաձայն, ներկա չի գտնվել մեկնարկի նիստին։ Բացակայությունը հարգելի պատճառով էր․ մեկնել էր Սոչի։
2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել:
Արցախի կիրակնօրյա տպավորիչ հանրահավաքը մտահոգել է ՀՀ իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը նախապես «ռազվեդկա» է գործուղել Արցախ` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ, որ առաջին ձեռքից ինֆորմացիա հասցնեն իրեն։ Կիրակի Արցախում է եղել ոչ միայն Արմեն Աբազյանը, այլեւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ուժային մեկ այլ ղեկավար եւս։
Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում հրավիրվելու է մամուլի ասուլիս, որին մասնակցելու են ԱՏՁՄ վարչության անդամներ և ՏՏ ոլորտում եղանակ ստեղծող տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների տնօրեններ:
ՔՊ համագումարը վար-չություն ընտրեց, որն էլ՝ վարչության նախագահ։ ՔՊ-ականներն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։ Շատերը սպասել են, որ, ավանդույթի համաձայն, նա կհրաժարվի։
Մենք երկու օր առաջ հրապարակում էինք արել Փարիզ-Երեւան չվերթի օդանավով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Հայաստան վերադարձի մասին։ Նշել էինք, որ նույն օդանավով Երեւան վերադառնալիս է եղել նաեւ ԱԺ «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն Սարգսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Կառավարության 2018 թ.-ի մարտի 1-ի N 204-Ն որոշման մեջ:
Եթե Հայաստանն ուզում է ընտրել հայ-ադրբեջանական կարգավորման վաշինգտոնյան տարբերակը, որում Արցախի նկատմամբ ճանաչվում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, ապա որեւէ խնդիր չկա, եւ դա հայ ժողովրդի ու Հայաստանի ղեկավարության ընտրությունն է
ԲԴԽ նախագահ ընտրված, ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանի կողմից ԲԴԽ նախագահ նշանակված Կարեն Անդրեասյանն ուղեկցող մեքենայով ու թիկնապահներով է շրջում։
Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, ապա և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային:
Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Խորհրդարանի առաջիկա նիստում կքննարկեն եւ, ըստ ամենայնի, Գրիգորյանին կընտրեն այդ պաշտոնում, որը թափուր է մնացել Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանին, Հրաչյա Հակոբյանին եւ Վահագն Ալեքսանյանին տեւական ժամանակ անվտանգության աշխատակիցներ են տրամադրած եղել:
Վլադիմիր Պուտինին ուղղված երեկվա պատասխան-թվիթով Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց իր եւ թիմակիցների կողմից փչված այն փուչիկը, թե «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակով Ռուսաստանը Հայաստանից ուզում է միջանցք կորզել` Ադրբեջանի համար:
Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, Մարզահամերգային համալիրում կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը։ Մեկնարկը տրվելու է առավոտ-գիշերով:
Ընդդիմության մասնակի վերադարձը խորհրդարան յոթերորդ երկինք է հանել իշխանականներին, որոնք, ատամները սրած, սպասում էին գործընկերներին՝ նոր «դեբոշներ» անելու ու հաշվեհարդար տեսնելու՝ այն հայտարարությունների համար, որոնք ընդդիմադիրներն արել են Դիմադրության շարժման օրերին։
Հայաստանի իշխանությունները խիստ գաղտնի են պահում «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին հատկացվելիք գումարի չափը, ասես ռազմական գաղտնիք լինի:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին մեկնել է Սամարղանդ՝ Ուզբեկստանի Հանրապետություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի ամբողջ պատվիրակությունն այնտեղ է մեկնել ՀՀ վարչապետին սպասարկող նախագահական ինքնաթիռով:
Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը եւ նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ հայտնեց, թե գործադիրը մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանը կառուցելու գործընթացի համար մրցույթ է հայտարարել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը՝ հոկտեմբերի 29-ին, համաժողով կգումարի։
Իշխանությունները նախ «սլիվ» կազմակերպեցին, հետո պաշտոնապես հաստատեցին, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի։
Մենք օրեր առաջ տեղեկացրել էինք, որ, հավաստի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է Արցախից պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված ՌԴ իշխանությունների հետ հանդիպելու և թեման քննարկելու նպատակով։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի «բիզնեսդասային» թռիչքը դուր չի եկել նաեւ իշխանական էլիտային:
Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչեւ տարեվերջ:
Տևական ժամանակ է, ինչ «շրջանառվում» է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի, այսպես կոչված, վաշինգտոնյան տարբերակը։
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պաշտոնաթող սպաների միության հասցեին ոչ կոռեկտ հայտարարություններ արեց։
Որոշ ժամանակ առաջ հրապարակվեց մի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ, մի շարք Տելեգրամ ալիքների պնդմամբ, սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։