Օրերս կալանավորվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Բանն այն է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հոկտեմբերի 20-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության մեջ է դրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետգույքի կառավարման ոլորտում վարչապետին լրացուցիչ լիազորություններ է տալիս։
Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը Հաագայի դատարանի ընդհանուր իրավազորությունը չեն ճանաչել՝ ճանաչել են հատուկ իրավազորությունը, ինչը նշանակում է, որ միայն կոնկրետ կոնվենցիայի շրջանակներում կարող է վեճը բարձրանալ այդ դատարան։
Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ վերջին հանդիպման ընթացքում, բացի նրանից, որ ասել է, թե Հայաստանն այլեւս գործ չունի, եւ Արցախն ուղիղ պետք է բանակցի Բաքվի հետ, ակնարկել է նաեւ, թե լավ կլինի, որ Արցախի իշխանություններն էլ շարժվեն Արեւմուտքի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը շուտով դուրս է գալու Արցախից։
Այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի կունենա Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Պաշտոնական այցով երեկվանից Հայաստանում է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Շուրջ մեկ տարի է, ինչ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Արտակ Սարգսյանը:
Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողովը:
Ջերմուկից մեզ հաղորդում են, որ թշնամին ոչ միայն հետ չի քաշել իր ուժերը, այլեւ ամեն օր ամրացնում է դիրքերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքերը մանիպուլացրել եւ ակնհայտ սուտ տեղեկություններ ավելի շատ տարածել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին: Փաշինյանի ստերը հատկապես շատ են եղել Շուշի քաղաքի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման փաստին։
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՔՊ-ականների շարքերում թեժ պայքար է սկսել:
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի ընտրությունը ԿԸՀ նախագահ պաշտոնում։
Հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը, ըստ պաշտոնական հաղորդագրության և ըստ օրվա իշխանությունների, ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Օրենքում նշված չէ, որ վարժական հավաքների մասնակիցները ներգրավվելու են մարտական հերթապահության։
ԵԽԽՎ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները կարող են լինել քաղաքական գործիքներ այդ երկրի դիվանագետների ձեռքում, սակայն դրանք որպես պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ չեն կարող դիտարկվել։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը, իր կյանքում ոչ մի օր դատավոր չաշխատելով, ուզում է դատավորների աշխատանքային ստաժի համար նախատեսված հավելավճարներն էլ ստանալ, չնայած որ առանց այդ էլ բարձր աշխատավարձ է ստանում։
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, խոսելով դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման մասին, ասաց, որ գործի նյութերին ծանոթ չէ, ուստի, որպես իրավաբան, չի կարող կարծիք հայտնել՝ օրինակա՞ն է դատավորի կալանավորումը, թե՞ ոչ։
Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի կողմից առայսօր փաստագրվել և ապացուցողական հիմքով վեր է հանվել Շուշիում մնացած թանգարանային և մասնավոր հավաքածուներում ընդգրկված գեղարվեստի գործերի 1026 նմուշ:
Կառավարության անցյալ շաբաթվա նիստին պաշտպանության նախարարը խոսեց եռամսյա հավաքներից հրաժարվելու եւ դրանք 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին․ «Հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25 օրը՝ կազմակերպական հատվածը նաեւ ապահովելու համար։ Յոթ օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը թեեւ արդեն աշխատանքի է անցել, բայց քաղաքացիական հասարակության համայնքի ներկայացուցիչներն ու իրավաբանները շարունակում են պնդել՝ նրա պաշտոնավարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին:
Դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 10-ին կառավարությունն ընդունել է որոշում 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնելու մասին:
Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը հոկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Կարինե Պողոսյանին 2022 թվականի հոկտեմբերի 7-ից նշանակել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանի օգնականի պաշտոնում»։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազների հետ աշխատանքային վերջին քննարկումներից մեկի ժամանակ խոսել է իր ուշադրության կենտրոնում գտնվող դատավորների ու փաստաբանների մասին՝ հայտնելով, որ որոշակի տվյալներ կան, թե փաստաբանները դատավորների հետ միջնորդավորված կապի մեջ են տարբեր քրեական վարույթներով:
Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ լարված են ԲԴԽ անդամ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատրյանի եւ ԲԴԽ նորանշանակ նախագահ Կարեն Անդրեասյանի հարաբերությունները:
Դեռեւս հունիս ամսին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ավետեց, որ սույն թվականի օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք չի տեղադրել կամ վկայագրել լիցենզավորված կազմակերպությունը:
րավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տեւական ժամանակ է, ինչ բավականին հետաքրքիր գործերով իրավապահների ուշադրության կենտրոնում է Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, որը հանդիսանում է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցած շաբաթ Երեւան ժամանած պատվիրակությունը մի շարք հանդիպումներից հետո կիրակի օրը վերադարձել է Ստեփանակերտ։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե` «Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը» եւ կոչ արել «պայքարել նման դրսեւորումների դեմ»:
Այս տարվա հոկտեմբերի 4-ին 18 հասարակական կազմակերպություններ Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում խիստ անընդունելի համարեցին:
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկ մարզխորհրդի նիստ է անցկացել, որի ընթացքում քննարկել են սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով «մարզում ստեղծված իրադրության եւ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ» հարցը, որը ներկայացրել է մարզպետ Արարատ Գրիգորյանը: