2018 թվականի օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրելով, Նիկոլ Փաշինյանը ամփոփում է պաշտոնավարման 100 օրը։
Սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարավ գործող համայնքապետ, կարկառուն ՀՀԿ-ական, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին՝ Հակոբ Շահգալդյանը:
Հոկտեմբերի 12-ին Սիսիանում տեղի է ունենալու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Հենց այդ նիստի ժամանակ պետք է նորընտիր ավագանին ընտրի համայնքի ղեկավար: Մենք տեղեկացանք, որ այդ օրը համայնքի ղեկավար չի ընտրվի:
Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ է խոսել:
Երեքշաբթի մեկնարկել էր ԱԺ հերթական քառօրյան, սակայն քպականները «հաջողացրեցին» օրակարգը սպառել առաջին իսկ օրվա երկրորդ նիստի ժամանակ։ Բանն այն է, որ օրակարգում ընդգրկված էր 20 նախագիծ, որոնցից 8-ը՝ երկրորդ ընթերցմամբ։
Ուշագրավ իրավիճակ՝ Սիսիանում: Ինչպես հայտնի է, Սիսիանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական 5 ուժ, սակայն նրանցից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, որպեսզի քաղաքի կառավարումը ստանձնի։
Նոյեմբերի 10-ին Բերդ համայնքում ավագանու նիստ է նշանակված, սակայն ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի 1-ին, 2-րդ եւ 36-րդ համարները, ինչպես նաեւ Բերդի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը կալանավորված են։
2020թ.-ի հունվարի 25-ին՝ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ (այն ժամանակ, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր խուսափում լրագրողների հետ ուղիղ շփումներից), ՀՀ ղեկավարումը ստանձնած անձը մեծախոսում էր, թե ինքն այնքան հասանելի է, որ Հատուկ քննչական ծառայությունից հրավեր է ստացել ու գնացել հարցաքննության:
Մի քանի օր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հայրը:
Այս օրերին հայկական տեղեկատվական տիրույթում կտրուկ ակտիվացել են պրոամերիկյան հայտարարություններն ու թեզերը։
ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում սահմանին:
ետության նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է նախ իրավաբանորեն լայն լիազորություններով օժտել պետնախարարի պաշտոնը՝ հավասարեցնելով վարչապետի լիազորություններին, եւ երկրի ողջ կառավարումը հանձնել Մոսկվայից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:
ՀՀ ամենաերկար անուն ունեցող նախարարության՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը եւ սպասում է իր առաջարկի վերաբերյալ նրա որոշմանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից. «փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով» լինել Ռուսաստանում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ին:
Փաշինյանի վերջին հայտարարությունն Արցախի քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս է ձևավորել: Հասկացել են, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից։
Երեկ ԱԺ խորհուրդը նիստ էր գումարել եւ հաստատել այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգը։
ՀՀ զինված ուժերում նոր պաշտոնանկություններ են սպասվում, «զոհաբերվելու են» արեւելյան սահմանագոտու համար պատասխանատուները` փոխնախարարից մինչեւ հրամանատար:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա առաջիկայում ազատման դիմում կգրի: Բանն այն է, որ նա գլխավոր դատախազությունում տեւական ժամանակ տպավորություն է ստեղծել, թե բարձրակարգ դատախազ է, եւ քանի որ ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազի պարտականությունները, ուստի անձեռնմխելի է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ Բրյուսել մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ նախապես պլանավորված հանդիպումներից զատ, ԵՄ ներկայացուցիչներին է ներկայացնելու հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի ունեցած Արարատ Միրզոյան – Ջեյհուն Բայրամով հանդիպման մանրամասները, քննարկված հարցերի առանցքը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայում կառավարությունից լուրջ դժգոհություններ կան ռազմարդյունաբերական համալիրում, այսինքն՝ այն ձեռնարկություններում, որոնք ռազմական բնույթի արտադրանք են տալիս կամ առնվազն ունեն դրա լիարժեք հնարավորությունները:
Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված՝ իշխանությունները լուրջ «բազարների» մեջ են։
Արդեն երկու օր է՝ հայ հասարակությունը ցնցված է Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութից, թե ինչպես են գնդակահարում հայ ռազմագերիներին:
Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ կաթողիկոսի հովանու ներքո Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը եւ այդ հանդիպման շրջանակներում Տեր-Պետրոսյանի առաջարկած կոնսոլիդացիային։
Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը, որոշ տեղեկություններով, առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերին` ՔՊ-ին, որն ունի 8 մանդատ, եւ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքին, որը Ղազինյանի կուսակցության հետ ունի 7 մանդատ, առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնում: Ով կընդունի իր առաջարկը, նրա հետ էլ Զաքարյանն իշխանությունը ձեւավորելու կոալիցիա կկազմի։
ՀՀ իշխանությունները կամ ռազմական գերատեսչության ներկայացուցիչները խուսափում են հստակ ասել, թե սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններից հետո Հայաստանն այժմ ինչ տարածքային կորուստներ ունի, որքան մարտական դիրք ենք կորցրել կամ հետ վերադարձրել:
Վերջին մի քանի օրերին կտրուկ ակտիվացել է Սամվել Բաբայանը, որը մի քանի հայտարարություններով և ֆեյսբուքյան գրառումներով փորձում է գնահատականներ հնչեցնել ներկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը բավականին բուռն է անցել: «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր շարունակ ՔՊ-ական պատգամավորներից մեկնաբանություն էր խնդրում՝ հասկանալու՝ ի վերջո ինչ են քննարկել Փաշինյանի հետ:
Վերջին մի քանի օրերին ՀՀ տեղեկատվական տիրույթում ակտիվ քննարկվում է հայադրբեջանական պետական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հարցը։