«Սասնա ծռերը» Ազատության հրապարակը «բրոնյա» են արել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում հակառուսական տրամադրությունները շարունակում են աճել։ Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ գրեթե ողջ հոկտեմբեր ամիսը Ազգային ժողովրդավարական բեւեռը` «Սասնա ծռերը», Ազատության հրապարակը «բրոնյա» են արել։
Սեպտեմբերի 24-ին հակառուսական հավաք-երթ է նախատեսված, որի հայտը ներկայացրել է ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի Յուրի Ալեքսեեւը: Նա օգոստոսի 24-ին էլ էր նման հայտ ներկայացրել։ Հավաքի մեկնարկը նախատեսվում է Ազատության հրապարակից՝ ժ. 18։00-ին, ապա կլինի երթ՝ Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցներ-Ռուսաստանի հրապարակ երթուղով:
Նշենք նաեւ, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական հաճախորդ ուժերի հանդիպումից հետո այդ ուժերի ղեկավարները տաղավարից տաղավար են շտապում՝ հայտարարելով ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին»: