Իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ իրավապահ համակարգը կանգնեցրել է քրեական վարույթներով սպասվող որոշակի գործողություններ:

«Օրինակ, օրերս տեղի ունեցած աղմկահարույց քրեական վարույթներից մեկով նախաքննական մարմիններից մեկը պետք է գործողություն իրականացներ, սակայն, պատերազմով պայմամանավորված, գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ թե կոնկրետ ո՞ր աղմկահարույց գործով, նախաքննությանը չվնասելու համար այս պահին քրեական վարույթը չենք նշում:

Այսինքն, ստացվում է՝ վերջին օրերին իրավապահ համակարգը չի զբաղվում ներկայումս առկա քրեական գործերով, եւ սա այն դեպքում, երբ հենց երեկ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պետության բնականոն գործունեության կարեւորության մասին:

«Մենք որեւէ պարագայում չպետք է մոռանանք պետության բնականոն գործունեության եւ գործառույթային դեր կատարելու անհրաժեշտությունը: Խոսքը վերաբերում է նաեւ տնտեսությանը, եւ սա չափազանց կարեւոր է: Իհարկե, մենք պետք է ամեն ինչով աջակցենք Զինված ուժերին»,- նշել էր նա:

Ստացվում է՝ Փաշինյանը մի կողմից խոսում է պետության բնականոն գործունեությունն ապահովելու մասին, բայց մյուս կողմից իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել»:

Տեսանյութեր

Լրահոս