«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վարչության անդամների՝ խայտառակ կերպով կազմակերպված ընտրություններից հետո վարչության կազմից դուրս են մնացել փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, նախկինում ԼՀԿ-ական եղած, Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Հայաստանում ինչ-որ բան նորացվում-թարմացվում է, ապա դա, թերեւս, միայն վարչապետի աշխատակազմի գույքն ու հարմարություններն են։ Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք է բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է Արցախյան հակամարտության թեման: Օրինակ՝ նոյեմբերի 2-ին նա խորհրդարանում խոսեց Արցախի կարգավիճակի մասին եւ նշեց, թե այդ բառը փորձել է մի կողմ դնել:
Ազգային ժողովի ավտոտնտեսությունն ունի համալրման խնդիր, քանի որ առկա 46 ավտոմեքենայից չորսը ներկայացված է օտարման, 20-ից ավելի մեքենաների հետագա շահագործումն էլ համարվում է բավականին ծախսատար եւ ոչ արդյունավետ։
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո լարվել են հարաբերությունները ՔՊ-ական պատգամավորների եւ նախարարների միջեւ, հատկապես նրանց, որոնք տեղ չեն գտել կուսակցության նորընտիր վարչության կազմում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել: «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 21-ին պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ուղղել հետեւյալ հարցերը. «Արդյոք Միսակ Վահագնի Հովհակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովհակիմյանը անցե՞լ են պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որտե՞ղ եւ ե՞րբ։ Եթե ոչ, ապա ինչու՞ եւ ի՞նչ հիմքով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության ընտրությունները իշխող թիմն էլ ավելի են պառակտել: Վարչության նոր կազմ չեն անցել սորոսականները, ովքեր բավարար ձայներ չեն ստացել: Այս թեւում կարծում են, որ իրենց դեմ ներսում «հատուկ օպերացիա» է կիրառվել։ Հատկապես անարգանք են համարում, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ընտրվել։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքից բավականին դժգոհ են Մոսկվայում։ Դիվանագիտական մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս նա կանչվել է Մոսկվա, որտեղ նրա հետ բավական կոշտ խոսակցություն է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկայի ոլորտում տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, պաշտոնական Երեւանն ու Թեհրանը երկուստեք հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Իրանից Հայաստան եկող գազի ծավալները կրկնապատկվելու են։ Բավականին ոգեւորիչ այս հայտարարությունից հետո ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են ուրախացել՝ մտածելով, թե գազի սակագնի փոփոխություն կարող է տեղի ունենալ, այլ նաեւ իշխանավորները սա որպես դարի ձեռքբերում են ներկայացնում։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն արգելել է Կամաեւ Անտոն Ալեքսեեւիչի մուտքը Հայաստան, վերջինս ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջով, որ պարտավորեցնի ԱԱԾ-ին՝ հանել իր տվյալները Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների հետ կապված պաշտոնական հաղորդագրություններից զատ, ի հայտ են գալիս նաև նոր մանրամասներ, որոնք ի ցույց են դնում կողմերի իրական դիրքորոշումները: Ի մասնավորի, ռուսական աղբյուրների հետ սերտորեն աշխատող տեղեկատվական մի շարք հարթակներ արդեն իսկ դետալներ են ներկայացնում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներից:
Մեր խաղաղապահներն իրականում չունեն միջազգային մանդատ, ինչպես, օրինակ, Աբխազիայում, որտեղ այդ մանդատը խաղաղապահներն ունեին։ Իրավական առումով սա ընդամենը նշանակում է Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի զինուժի որոշակի կոնտինգենտի ներկայություն։ Իսկ այդ դեպքում մենք, ցավոք, պարտավոր ենք որոշել ՌԴ խաղաղապահների ճակատագիրը՝ նրանց այնտեղ տեղակայման ժամկետները բացառապես Բաքվի հետ երկխոսության արդյունքում, առանց Երեւանի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա մայիսի12-ից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ պնդումներ էր անում, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականների եւ ոչ միայն նրանց դժգոհությունը Սոչիում ստորագրված փաստաթղթից եւ հիասթափությունը Ռուսաստանի անկարողությունից ստիպելու են Ադրբեջանին՝ ճանաչելու Արցախի անկախ գոյության փաստը, հերթական անգամ ստիպելու են նրանց՝ դիմելու ավելի զորեղ ու հեղինակավոր միջնորդի, ինչպիսին Արեւմուտքն է: Մոսկվայի միջնորդությամբ չստացվեց հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, Պրահայի գործընթացը շարունակելու դեպքում շատ հանգիստ կարելի է հայաթափել Արցախը եւ այն հանձնել Ադրբեջանի տնօրինմանը:
«Հրապարակ»-և գրում է. «Արդեն տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության` նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքները կեղծվել են։ Նախօրեի ուշ երեկոյան մեկնարկած եւ ողջ գիշեր տեւած վերահաշվարկի արդյունքում նորընտիր վարչության կազմում փոփոխություններ են արվել՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից` իրենց տեղը զիջելով Արսեն Թորոսյանին և Արմեն Փամբուխչյանին։
2020 թվականի մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ այն ժամանակ չէր խուսափում լրագրողների հետ շփումներից, մամուլի ասուլիսներ էր կազմակերպում, ասուլիսից առաջ, ավանդույթի ուժով 100 փաստ էր ներկայացնում՝ գովելով թե՛ իրեն, թե՛ իր ներկայացրած կաբինետը։
Իշխող ՔՊ-ում «հետընտրական ռազբորկաներ» են սկսվել։ Շաբաթ օրը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նաեւ նոր վարչություն ընտրվեց։
Սեպտեմբերի 14-ին Էդգար Ղազարյանին ԱԺ բակից ոստիկանների բերման ենթարկելու գործով քրեական վարույթ է սկսվել, Ղազարյանը ճանաչվել է տուժող։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ՝ ՌԴ տրանսպորտի նախարարության որոշման մասին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունը 3 ղեկավարների ստորագրությամբ 4-րդ հայտարարությունն է՝ նոյեմբերի 9, 2021 թ․ հունվարի 11, նոյեմբերի 26 եւ արդեն՝ 2022թ․ հոկտեմբերի 31: Այն արձանագրում էր կողմերի «հավատարմությունը» նախորդ պայմանավորվածություններին եւ նշում, որ պետք է «գործադրել լրացուցիչ ջանքեր, որոնք ուղղված կլինեն մնացած խնդիրների անհետաձգելի լուծմանը, ներառյալ հումանիտար բլոկի հարցերը»: Թերթի լրագրողը զրուցել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։ –Սոչիի հանդիպումից առաջ մեծ սպասումներ կային՝ հատկապես Արցախում։ […]
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից շատերի համար զարմանալի չի եղել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել:
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ողջունում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում «հայտնությունը» եւ պետական կառավարման համակարգում դերակատարում ստանձնելու պատրաստակամությունը։
Շաբաթ օրը՝ փակ դռների ետեւում, առանց լրատվամիջոցների ներկայության, իրեն ժողովրդավար հռչակած իշխող կուսակցությունը հերթական համագումարն արեց՝ նաեւ կուսակցական ղեկավար մարմնի՝ վարչության ընտրություններ անցկացնելով:
«Իրավունքի» տեղեկություններով՝ նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը կստանձնի Արցախի պետնախարարի պաշտոնը:
Կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, եւ ընտրվեց վարչության նոր կազմը: Հատկանշական է այն, որ այս անգամ վարչության կազմում չկան ՆիկոլՓաշինյանի ընտանիքի հետ բարեկամական կապեր ունեցող ՔՊ-ականները:
Արցախի պետնախարարի պաշտոնը լիիրավ ստանձնող Ռուբեն Վարդանյանն արդեն իսկ նոր աշխատակազմ է ձեւավորում:
Խորհրդարանում երեկ մեկնարկել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
Մեր ունեցած տեղեկություններով, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կիրակի օրը անցկացված բազմահազարանոց հանրահավաքը լուրջ անհանգստացրել է հայաստանյան իշխանություններին:
Հայաստանի գործող իշխանությունների կողմից գնալով ավելի ու ավելի շատ գեներացվող և իշխանական որոշակի շրջանակների ու արևմտյան ֆինանսավորում ունեցողների կողմից կյանքի կոչվող հակառուսականության նոր ալիքը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանի հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ աշխատուժի զգալի մասը հիմնականում Ռուսաստանի հետ է ուղղակիորեն կապված: