
Փաշինյանը թիմակիցներին արգելել է Արցախի վերաբերյալ ո՛չ թթու, ո՛չ քաղցր խոսք ասել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի թեմայով հնարավորինս խուսափեք որեւէ մեկնաբանություն տալ»` նման կոչով է դիմել վերջին երկու հանդիպումներին Փաշինյանը թիմակիցներին: Այս մասին տեղեկանում ենք հանդիպման ներկաներից, ովքեր հանդիպման մանրամասների վերաբերյալ խոսել են մտերմիկ շրջապատում:
Մասնավորապես, այդ հարցը խիստ չի դրվել միայն Գագիկ Մելքոնյանի եւ Աղազարյանի առաջ:
Օդում կախված լուրերի համաձայն՝ Փաշինյանը վերջիններիս ասել է` ձեր ասածը սրերով չեն ընդունում, մնացածին կարելի է ասել` արգելվել է Արցախի վերաբերյալ ո՛չ թթու, ո՛չ քաղցր խոսք ասելը»: