Այս հոդվածը գրելու շարժառիթն «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականն էր՝ «Գործընկերների հետ պետք է անկեղծ լինել» վերտառությամբ, որտեղ զուգահեռներ էին անցկացվում 2011-2013 թթ. արտաքին քաղաքական դրվագների եւ Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության միջեւ:
Արցախի քաղաքական շրջանակներում խոսում են, որ պատերազմից հինգ պակաս՝ 2020 թվականի մայիսի 29-ին, Արցախի ԱԱԾ տնօրեն նշանակված, իսկ պատերազմից հետո պաշտոնանկ եղած եւ ներկայումս Հայաստանում Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կամո Աղաջանյանը հնարավոր է առաջիկայում նշանակվի ուժային կառույցներից մեկի ղեկավար։ Խոսքը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնների մասին է։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռեւս շարունակում են գերության մեջ գտնվել ՀՀ քաղաքացիներ:
Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելուց հետո, բացի հիմնական խնդիրներից, Ռուբեն Վարդանյանը բախվել է ևս մեկ բավական լուրջ խնդրի, որը նրան պարզապես անակնկալի է բերել:
Եկող տարի սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ իշխանության ամենաբարձր օղակից հանձնարարվել է քրեական վարույթներ նախաձեռնել բոլոր այն անձանց դեմ, ովքեր, այսպես ասած, ձայների կրողներ են եւ կարող են օգնել կամ խանգարել ՔՊ-ին՝ Երեւանում անցկացնել իր թեկնածուին եւ ընտրություններում հաղթել։
Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Փաշինյանի հետ. պաշտոնական հաղորդագրություններից հայտնի դարձավ, որ պետքարտուղարը, մի շարք այլ արձանագրային ձևակերպումներից զատ, Փաշինյանին հորդորել է շարունակել առաջընթացը կոնկրետ արդյունքների ուղղությամբ՝ աջակցելու խաղաղ գործընթացին։ Շատերը տարակուսեցին, թե ինչու է միայն հայկական կողմին նման «հորդոր» ուղղվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի գնացել Քննչական կոմիտե՝ 44 օրյա պատերազմի առիթով հարուցված քրեական վարույթով հարցաքննության. ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն են գնացել Վարչապետի մոտ՝ նրան հարցաքննելու:
Նոյեմբերի 22-23-ին Երևանում կանցկացվեն ՀԱՊԿ նիստեր, այդ թվում՝ նոյեմբերի 23-ին կկայանա ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին եւ նրան պարգեւատրել Հայրենիքի շքանշանով։
Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իշխող քաղաքական թիմի ներսում «սեւ ագռավի» է վերածվել:
2022 թվականի հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ:
«Քաղպայմանագիր» խմբակցությունում անակնկալի են եկել հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած այն հայտարարությունից, թե ինքը դեռ 2021 թվականի հունվարին է ընդունել Ռուսաստանի առաջարկները։
«Կալանք տվող» դատավորներից ոմանք պահեստային դատավորներ կլինեն. դատարանը փակելու հետքերով:
Պետությունն ընտրված վերաբերմունքով է առաջնորդվում պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքի ձեռք բերման օրինականությունը ստուգելու կամ մութ անկյունները բացահայտելու հարցում:
Բանակում դժգոհ են առաջիկա ատեստավորման հեռանկարից, ասում են՝ քչերն են կարողանալու հաղթահարել։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն առանց իր օգնականի որեւէ հանդիպման չի գնում:
Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ռուբեն Վարդանյանը չի շտապում կառավարության կազմում փոփոխություններ անել։
«Առավոտ» թերթը գրում է․ «Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային1-ին եւ 3-րդ շենքերը դեռ 1988 թվականից ճանաչվել են վթարային, ու տարիների ընթացքում շենքային պայմաններն է՛լ ավելի են վատթարացել։ Այստեղ մարդիկ են ապրում, նրանց կյանքը վտանգված է, բնակիչներն ասում են՝ ամեն րոպե փլուզման վտանգ կա։
Հոկտեմբերին կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որի ընդունման դեպքում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսվարողները զրկվելու են այսօր առկա արտոնություններից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին «ռեմոնտ» է սկսել, այս անգամ էլ կառավարության շենքի արտաքին լուսավորության լամպերն է թարմացնում։
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) արգելված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքը: Երեկ նրան չէին թողել մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ քաղաքական համաժողովին։
2022 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ հայտարարությունն է արել ու մանիպուլացրել հասարակությանը:
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանն իր կողմից առաջարկած հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության, ինչպես նաեւ՝ Սամվել Բաբայանի կուսակցության` քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախաձեռնության հարցը սեպտեմբերին քննարկելու վերաբերյալ հայտարարության մասին վերջերս՝ մոտ 20 օր առաջ, Արցախի ԱԺ-ում էր հնչեցրել:
ՔՊ-ում կասկածներ ունեն, որ անցած շաբաթ-կիրակի օրերին իրենցից շատերի հեռախոսներում հայտնի «Պեգասուս» գաղտնալսման ծրագիրն են «նստեցրել»։
Օրեր առաջ լրատվամիջոցներով կադրեր հրապարակվեցին, թե ինչպես են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետին սպասարկող ծառայողական մեքենայի վարորդն ու նրա կողքին նստած ՊԾ պետ Արթուր Ումրշատյանն առանց ամրագոտու երթևեկում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օր օրի ավելի ու ավելի է ամրապնդում համոզումը, որ Հայաստանում իր իշխանությունից ավելի ռուսահպատակ իշխանություն երբեւէ չի եղել:
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը մեր լրագրողին բացատրել է, թե ինչու է հանձնաժողովն ուշացնում բարձրաստիճան պաշտոնյաներին, այսպես կոչված՝ ենթադրյալ մեղավորներին, «հարցաքննության» հրավիրելը։
Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնական հարցերը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն է որոշում:
Արցախի հասարակական շրջանակներում այս օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակով դիմելու հետ կապված: