Համբերության բաժակը լցրեց ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնուն նրա բացահայտ աջակցելը: Օլիգարխը ֆինանսավորում էր Նավալնու ծրագրերը, նրա թեկնածությունն էր առաջադրում «Աէրոֆլոտի» տնօրենների խորհրդում, և նույնիսկ մտադիր էր հատուկ վարկային քարտ թողարկել, որի տոկոսները ընդդիմադիրը կարող էր օգտագործել իր հակակոռուպցիոն հետաքննությունների համար:
2012 թվականին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կարող է կազմել 50 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Անդրեյ Կլեպաչը:
«Համաշխարհային առաջնորդները մեկնեցին Լոնդոն՝ Օլիմպիական խաղերին հետևելու և դիվանագիտական քննարկման նպատակով: Իսկ ի՞նչ կլիներ, եթե նրանք Լոնդոն գային մրցումներին մասնակցելու համար: Ո՞վ և ի՞նչ սպորտաձևում կհաղթեր»,- նման հարցադրումներ է արել «The Guardian»-ի մեկնաբան Պատրիկ Բարքհեմը և ինքն էլ փորձել է պատասխանել այդ հարցերին:
Հայաստանի հասարակությունը երբեք չի տեղեկացվում այն մասին, թե որտեղ են հանգստանում բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը: Այս պաշտոնյաների մամուլի ծառայությունները, լավագույն դեպքում, սահմանափակվում են` իրենց հաղորդագրություններում նշելով, որ տվյալ պաշտոնյան իր արձակուրդը կամ արձակուրդի մի մասն անցկացնելու է արտերկրում:
Լուսանկարում պատկերված այս սպիտակ տունն ու դրա հարակից հողատարածքը, Կապանի բնակիչների փոխանցմամբ, պատկանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին:
Ավելի վաղ սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ նախարարը ձերբակալվել է երկիրը լքելու փորձի ժամանակ:
Սարքերի տեղադրման համար Ուկրաինայի բյուջեից կհատկացվի 993,6 մլն գրիվեն կամ մոտ 124,2 մլն ԱՄՆ դոլար:
«Ես անձամբ լուրջ հույսեր չունեմ, որ ոստիկանների գործողությունները կանխարգելիչ են լինելու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելը և այլ տեսակի խախտումները չեզոքացնելու հարցում»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Հերքվել է նաև այն, որ թուրք գեներալին ցանկանում են փոխանակել Դամասկոսում առևանգված 48 իրանցիների հետ:
Թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 10-ի ժամը 18-ն է:
Տիգրան Սարգսյանը պարտավոր է արտահայտել այս հարցում իր դիրքորոշումը: Թեև բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը նրան հանձնարարել է առժամանակ չխոսել արտաքին քաղաքական թեմաներով և զբաղվել, օրինակ, գյուղատնտեսությամբ: Գուցե դրա համար էլ այս օրերին հեռուստաեթերը ողողված է Տիգրան Սարգսյանի` «արտեր կատարած այցերի մասին» ռեպորտաժներով:
Այն տեղամասում, որտեղ ես վստահված անձի կարգավիճակում փորձում էի հսկել ձայների հաշվարկի գործընթացը, որպես վերադաս հանձնաժողովի ներկայացուցիչ մասնակցում էր ոչ ավել, ոչ պակաս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղարը, ով ամեն կերպ խոչընդոտում էր, որպեսզի հանձնաժողովի նախագահն արձանագրեր թանաքի ցնդման հանգամանքը: Ուրեմն՝ սա ի՞նչ է նշանակում` նորից հարկավոր է ԿԸՀ-ին նվե՞ր մատուցել չցնդող թանաքի տեսքով:
Իսպանիայի պաշտոնատար անձանց խոսքերով՝ այս ձերբակալությունը մաս էր կազմում Ալ- Քաիդա ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային գործողությունների ծրագրի:
Հաշվի առնելով, որ անցած 20 տարիների ընթացքում Ոստիկանությունը, նույնիսկ իր պակաս լիազորություններով, միշտ սպասարկել է իշխանության թեկնածուներին, դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել այս դեպքում: Այսինքն`լայն իմաստով, այս պայմաններում Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կատարելու է Սերժ Սարգսյանի շտաբի պետի գործառույթներ:
Հիջաբը նախկինում եղել է գյուղատնտեսության նախարար և վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2012թ. հունիսից՝ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո:
Մոնրեալի հայ համայնքի ռամկավար մալուլում հրապարակախոս Հայկ Նագգաշյանը այսօր հոդվածով է հանդես եկել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության ուժերի համախմբման հրամայականը ներկայացնելով:
Խմբի ղեկավարն է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, տեղակալը` ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին հրավիրված է և կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Առաջնայինը հայ համայնքի անվտանգության հարցն է, հիմնականում Հալեպում և Դամասկոսում: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի հայ համայնքը Սիրիայում լինի անվտանգ և քաղաքական հետապնդումների չենթարկվի: Նրանք ովքեր ցանկանում են ժամանակավորապես վերադառնալ Հայաստան, պետությունը պետք է աջակցի նրանց»,- ասաց Կիրո Մանոյանը:
Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի զինյալները օգոստոսի 4-ի երեկոյան Հաքքարի նահանգի Ջուքուրջայի շրջանում 19 տարբեր կետերից համաժամանակյա հարձակման են ենթարկել թուրքական զինվորական տարբեր ստորաբաժանումներ, որի ընթացքում սպանվել է մինչեւ 100 թուրք զինվորական, գերի ընկել գյուղի 9 պահապան, որոնց ավելի ուշ ազատ են արձակել։
Ստացվող տեղեկությունների համաձայն` պայթյունը որոտացել է շենքի երրորդ հարկում: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությանը:
Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության կարծիքով, նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացնում է ոչ թե իրենց, այլ ուժային կառույցների, խոշոր գործարարների և բյուրոկրատիայի շահերը:
Գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետեր, բանակային կորպուսի հրամանատարներ և տեղակալներ:
Թալինի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել Թալինի տարածաշրջանն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո:
Պատգամավորների կարծիքով` ՊՆ ղեկավար Աբդուլ Ռահիմ Վարդակը և ներքին գործերի նախարար Բիսմուլա Մոհամադին պատասխանատվություն են կրում հատուկ ծառայությունների աշխատանքի տապալման և Աֆղանստանի ու Պակիստանի սահմանամերձ շրջաններում չընդհատվող հրաձգության համար:
ՀՀԿ-ն արձակուրդի շրջանում շարունակում է աշխատել, և նրա բոլոր գրասենյակները գործում են` հաշվի առնելով օգոստոսին և սեպտեմբերին Հայաստանում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները:
Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել մի շարք գրոհայինների: Հոմս նահանգում համապատասխան մարմինները ոչնչացրել են տեղի բնակչությանն ահաբեկող հանցախմբին: Ալ Բուրխարիա բնակավայրում քաղաքապետարանի մոտ ոստիկանները ոչնչացրել են ահաբեկիչների մի խումբ:
2012թ. ընթացքում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում 56 զինծառայողի կորուստ է արձանագրվել:
«Մենք այն ժամանակ փորձել ենք՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունը, ընդհուպ՝ անձնական բնույթի, Վանո Սիրադեղյանի վերադարձի խնդիրը լուծելու համար: Առաջին հերթին փորձել ենք Վազգեն Սարգսյանի հետ, ով Վանոյին համարում էր ոչ միայն ընկեր, այլև քաղաքական մեծ գործիչ: Ցավոք, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, և այդ պրոցեսը, որը, մեր կարծիքով՝ գրեթե հասել էր դրական արդյունքի՝ դադարեցվեց»,- ասում է Հովհաննես Իգիթյանը: