Բաժիններ՝

Մոսկվան իրավունք ունի զենք կիրառել Կիևին օգնողների դեմ․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս Կիևին իրենց զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը կարծում է, որ իրավունք ունի իր զենքն օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել Ռուսաստանի դեմ։ Հակամարտության հետագա սրման դեպքում մենք կպատասխանենք վճռականորեն և նույն կերպ»,-ասել է Զախարովան։

Նա մանրամասնել է, որ հեռահար հրթիռները բացառում են դրանց անկախ օգտագործումը Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

«Հեռահար համակարգերի օգտագործումն առանց այդ համակարգերն արտադրող երկրների ռազմական մասնագետների անմիջական մասնակցության… Ըստ էության, գերմանացի զինվորականներն անմիջականորեն կմասնակցեն մեր երկրի դեմ մարտական գործողությունների պլանավորմանը և իրականացմանը՝ վերոնշյալ Taurus-ի (խմբ․ մեծ հեռահարություն ունեցող հրթիռներ) կամ դրանց այլ անվանումներով մոդիֆիկացիաների կիրառման դեպքում»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 15-ին հայտարարել է Ուկրաինային մատակարարվելիք զենքի նոր գործարքի մասին, որի համաձայն՝ ԱՄՆ-ն զենքի մեծ խմբաքանակ կվաճառի եվրոպական երկրներին, որոնք այնուհետև այն կհանձնեն Կիևին և կհամալրեն իրենց սեփական պաշարները Վաշինգտոնից նոր գնումների միջոցով։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հակաօդային պաշտպանության Patriot համակարգերին և այլ զինատեսակներին։

ՌԴ ԱԳՆ-ում բացասական էին արձագանքել եվրոպական երկրների կողմից Ուկրաինային զենքերի նոր մատակարարումների կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031